Աուստրիա Նետո համացուցակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատալոգի տարբերանշանը

«Աուստրիա Նետո» (կամ «Աուստրիա Նետո Կատալոգ» գերմ.՝ Austria Netto Katalog, նախկինում՝ «Աուստրիա-կատալոգ» Austria Katalog), ավստրիական ամենահայտնի մասնագիտացված համացուցակները (կատալոգները) հավաքածուներով հետաքրքրվողների համար[1]։ Կատալոգները կանոնավոր կերպով հրատարակվում են 20-րդ դարի սկզբներից։ Ֆիլատելիստների[2], դրամների[3] և հեռախոսային քարտերի[4] հավաքագրումով զբաղվողների շրջանում այս կատալոգները համարվում են հեղինակավոր։ Համացուցակի պաշտոնական կայքն է www.ank.at-ը[5]։

Փոստային նամականիշերի կատալոգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի նամականիշներին նվիրված «Աուստրիա Նետո» կատալոգի տիտղոսաթերթը, հրատարակվել է 1969 թվականին

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աուստրիա Նետո» կատալոգների շարքում ամենահայտնիները նվիրված են ֆիլատելիային։ Այնտեղ նկարագրված է Ավստրիայի փոստային նամականիշների և երկրի փոստային հաստատությունների պատմությունն ու գործունեությունը։ Լույս է տեսնում յուրաքանչյուր տարի[1].

Ամենահինը համարվում է «Ավստրիայի մասնագիտացված կատալոգը» («Österreich Spezial Katalog»), որը նախկինում հրատարակվում էր Վիեննայում «Ռիտա Ռոզներ»}} (Rita Rosner) ընկերության կողմից[1][6]։ 1975 թվականին լույս տեսավ այդ կատալոգի 31-րդ համարը։ Այն ընդգրկում էր 1850-1899 և 1945 թվականներին տպագրված ավստրիական դասական նամականիշների նկարագրությունը։ Կատալոգում ներկայացված էին ծրարների վրայի դասական նամականիշների և թերթերի վրայի թերթային նամականիշների գները։ Կատալոգում թվարկված էին նաև սև տպագրերը, որոնք փոստային հաստատությունը օգտագործել էր գովազդային արշավների ժամանակ՝ նշելով խմբաքանակը։ Հրատարակությունը ներառում էր նաև 1848 թվականից ի վեր հատվող ավստրիական մետաղադրամների ցանկը[6]։ 2015 թվականի դրությամբ կատալոգը ունի արդեն 70 հրատարակություն[5]։

Յուրաքանչյուր տարի հրատարակվում է նաև «Ավստրիայի ստանդարտ կատալոգը» («Österreich Standardkatalog») և «Չոր երկրների կատալոգը» («Vierländerkatalog»): Վերջինում նկարագրվում է չորս գերմանախոս երկրներում՝ Ավստրիայում, Գերմանիայում, Լիխտենշտայնում և Շվեյցարիայում թողարկված բոլոր փոստային նամականիշները[1][5]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ավստրիայի մասնագիտացված կատալոգի» բովանդակությունը էապես ավելի ծավալուն է, քան «Ավստրիայի ստանդարտ կատալոգի» բովանդակությունը և ներառում է հետևյալ լրացուցիչ բաժինները[5]՝

  • Անհատականացված նամականիշներ,
  • Հեռագրային նամականիշներ,
  • Դատական փոստային նամականիշ,
  • Ֆիսկալ և թերթային նամականիշ,
  • Պաշտոնական նորոգություն,
  • Դաշտային փոստ (1955թ.-ից),
  • Լոմբարդիա-վենեցիական փոստային նամականիշների պատմություն,
  • Ավստրիական փոստը Օսմանիան կայսրությունում,
  • Ավստրիական փոստը Կրետե կղզում,
  • Ավստրիական փոստը Բոսնիա և Հերցոգովինայում,
  • Իրավահաջորդ երկրներին նվիրված գրություններով թողարկումներ,
  • Ավստրիայի առաջին և երկրորդ Հանրապետությունների մետաղադրամական թողարկումներ,
  • Գովազդային և հիշատակի թերթոններ,
  • Հրթիռային փոստ,
  • «Ավստրիական ավիաուղիների» առաջին չվերթներ,
  • ՄԱԿ-ի փոստային նամականիշներ։

Այլ կատալոգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոստային նամականիշների կատալոգներից բացի «Աուստրիա Նետո»-ն յուրաքանչյուր տարի հրատարակում է ավստրիական մետաղադրամներին[5][6] և ավստրիական հեռախոսային քարտերին նվիրված կատալոգներ։ Կատալոգի հրատարակիչը թողարկում է նաև հատուկ մարման կատալոգներ[5]։

Հրատարակիչ եւ գլխավոր խմբագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում՝ 20-րդ դարի երկրորդ կեսին, «Աուստրիա Նետո» կատալոգի հրատարակիչն ու գլխավոր խմբագիրը հանդիսանում էր Ռիտա Ռոզները[1][6]։ 2016 թվականի դրությամբ տվյալ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Սթեյրերը[5]։

Անվան հապավում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ «Աուստրիա Նետո Կատալոգ» անվանումը բավականին երկար է, կոլեկցիոներները հաճախ օգտագործում են «АНК» («ԱՆԿ») հապավումը։ Հազվադեպ հանդիպում է նաև «ԱՆԿ կատալոգ» ձևը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Аустриа-Каталог» // Большой филателистический словарь / Н. И. Владинец, Л. И. Ильичёв, И. Я. Левитас, П. Ф. Мазур, И. Н. Меркулов, И. А. Моросанов, Ю. К. Мякота, С. А. Панасян, Ю. М. Рудников, М. Б. Слуцкий, В. А. Якобс; под общ. ред. Н. И. Владинца и В. А. Якобса. — М.: Радио и связь, 1988. — С. 18. — 320 с. — 40 000 экз. — ISBN 5-256-00175-2.(ռուս.)
  2. Unterkategorien zu: Briefmarken.(գերմ.)
  3. Unterkategorien zu: Münzen.(գերմ.)
  4. Unterkategorien zu: Telefonwertkarten.(գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 ANK, Austria Netto Kataloge, Christine Steyrer, Vienna, Austria, 2015-11-21.(գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 Что, где, когда // Филателия СССР. — 1975. — № 12. — С. 48. — (Рубрика: Глобус: проблемы, информация).(ռուս.)