Աշոտ Ջազոյան
Աշոտ Ջազոյան | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 11, 1954 (70 տարեկան) |
Ծննդավայր՝ | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ Ռուսաստան |
Մասնագիտություն՝ | լրագրող, կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 13542076 |
Աշոտ Եղիշի Ջազոյան (ռուս.՝ Ашот Егишеевич Джазоян, փետրվարի 11, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, հայ և ռուս լրագրող, վավերագրական ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1977 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, քաղաքագիտության ամբիոնում աշխատել է որպես ասիստենտ։ 1980-1983 թվականներին ընտրվել է Երևանի համալսարանի երիտասարդ գիտնականների և մասնագետների խորհրդի նախագահ, Երևանի Մյասնիկյանի շրջկոմի կոմերիտմիության քարտուղար։
1986-1990 թվականներին ղեկավարել է Հայաստանի Կենտկոմի մշակույթի բաժնի արվեստի ճյուղը, միաժամանակ եղել է Արմենպրես լրատվական գործակալության (Երևան) տնօրենի տեղակալը։ 1991-1996 թվականներին՝ Ռուսաստանի Արմենպրեսի սեփական թղթակից, Հայաստանի հեռուստատեսության մոսկովյան թղթակցային կետի վարիչ։
1996 թվականից՝ քարտուղար, 1998 թվականից՝ Լրագրողների միության միջազգային կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար։ 1998 թվականից ղեկավարում է ժուռնալիստիկայի ֆակուլտետի միջազգային կուրսը։ 2001 թվականից՝ նրա նախաձեռնությամբ ստեղծված Եվրասիա-Մեդիա փորձագիտական-վերլուծական հետազոտությունների կենտրոնի գլխավոր տնօրեն։ 2002 թվականից հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի վարչության համահիմնադիր և համանախագահ։ 2008 թվականի ապրիլի 22-ին ընտրվել է Ռուսաստանի Լրագրողների միության քարտուղար։
2008 թվականից միաժամանակ Մ. Վ. Լոմոնոսովի անվան բարձրագույն դպրոցի հեռուստատեսության ֆակուլտետի դեկանի տեղակալ[1]։
Եվրոպայի և Ասիայի լրագրողների մեդիակոնգրեսի նախագահ։
Ուկրաինայի Անվտանգության ծառայությունն արգելել Է Աշոտ Ջազոյանի մուտքը պետության տարածք՝ Ղրիմ կատարած՝ նրա ուղեւորությունների պատճառով։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի տղա և աղջիկ։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1983-1985 թվականներին Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի մի շարք ամանորյա ծրագրերի և հաղորդումների սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր, ստեղծել է նաև գեղարվեստական ֆիլմեր։ Աշոտ Ջազոյանի ֆիլմերը միջազգային փառատոններում և մրցույթներում արժանացել են մրցանակների։
Աշոտ Ջազոյանի «Սիրով Էրմիտաժ» («Эрмитаж с любовью») վավերագրական ֆիլմը Յալթայում՝ «Միասին» («Вместе») ХVI միջազգային հեռուստա-կինոհամաժողովի շրջանակում, «Գաղափարի թարմության և փայլուն ռեժիսորական աշխատանքի համար» արժանացել էր ԱՊՀ մասնակից երկրների Միջխորհրդական վեհաժողովի հատուկ պարգևին։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992 Երևանը հրավիրում է հյուրերին՝ սցենարիստ, ռեժիսոր
- 1994 Մեկը միլիոնից՝սցենարիստ, ռեժիսոր
- 2006 36 մարտիկներ
- 2008 Ռուսաստանն այսօր
- 2010 Նկարիչ
- 2011 Դմիտրի Սիրոտկին։ Հեռակա խոստովանություն
- 2012 Օրբելիների կոդը (վավերագրական)՝ սցենարիստ, ռեժիսոր
- 2012 Ռուսաստան։ Պոզիտիվ
- 2015 Սիրով Էրմիտաժ
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ (հունվարի 20-ին 2015 թ.)՝ հայրենական մշակույթի և արվեստի զարգացման, հեռուստառադիոհեռարձակման և երկարամյա բեղմնավոր գործունեության մեծ վաստակի համար[2]։
- Ռուսաստանի հայերի միության «Արծաթե Խաչ» շքանշան[3], հայերի համախմբման ակտիվ հասարակական գործունեության, տեղեկատվական ապահովման գործում ակտիվ աշխատանքի և ունեցած մեծ ավանդի համար։
- Մովսես Խորենացու մեդալ (2016)[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Աշոտ Ջազոյան
- ↑ Указ Президента Российской Федерации от 20 января 2015 года № 25 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ «Награды САР». Союз армян России. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Указ Президента РА
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Джазоян Ашот Егишеевич». Евразия — Медиа : Экспертно-аналитический центр исследований СМИ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- «Генеральный секретарь МКЖС». Союз журналистов России. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Ջազոյան» հոդվածին։ |
|
- Փետրվարի 11 ծնունդներ
- 1954 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- Հայ պրոդյուսերներ
- Ռուս սցենարիստներ
- Հայ սցենարիստներ
- Ռուս լրագրողներ
- Խորհրդային լրագրողներ