Անտոն Սավին
Քաղաքացիությունը | Ուկրաինա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 7, 1990[1] (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Չերկասի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Անտոն Վասիլևիչ Սավին (ուկրաիներեն՝ Антон Васильович Савін, փետրվարի 7, 1990[1], Չերկասի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ, «ԼՆԶ» ակումբի կիսապաշտպան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Խարկովյան ֆուտբոլի սան է։ Նա իր կարիերան սկսել է «Գազովիկ-ԽԳԴ»-ում։ 2008 թվականն անցկացրել է Կրիվոյ Ռոգի «Գոռնյակ» թիմում։ 2009 թվականի սկզբին տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», որտեղ հիմնականում խաղացել է երիտասարդական կազմում։ 2010 թվականի օգոստոսի 2-ին նորամուտն է նշել Ուկրաինայի Պրեմիեր լիգայում՝ ընդմիջումից հետո փոխարինման դուրս գալով Կիևի «Արսենալի» դեմ խաղում։ 2011 թվականի ամռանը ֆուտբոլիստին վարձակալել է Դնեպրոձերժինսկի «Ստալ» ակումբը։ 2012 թվականի ամռանը նա չեղարկել է պայմանագիրը «Մետալուրգի» հետ և համալրել Չեռնովցիի «Բուկովինայի»[2] շարքերը։
2016 թվականի մարտի 23-ին հայտավորվել է «Գոռնյակ-Սպորտի» կազմում՝ առաջին լիգայի առաջնությունում, իսկ մինչ այդ հանդես է եկել Խարկովի «Հելիոսում» և Օխտիրկայի «Նեֆտյանիկում»։ 2016 թվականի հունիսին տեղափոխվել է հայկական «Ալաշկերտ»[3] ակումբ, որի կազմում նա խաղացել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։ 2017 թվականի մարտին վերադարձել է Ուկրաինա և պայմանագիր կնքել ՊՖԿ «Սումիի»[4] հետ և 2017-18 մրցաշրջանը սկսել է «Պոլտավայում», որի միջոցով մրցաշրջանի ավարտին նա ստացել է Առաջին լիգայի արծաթե մեդալ և Պրեմիեր լիգայում հանդես գալու իրավունք։ Այնուհետև նա կրկին խաղացել է Առաջին լիգայի «Սումի» և «Պոլեսիե» (Ժիտոմիր)[5] թիմերում։ Վերջինը մարզել է նրան արդեն ծանոթ մարզիչ Անատոլի Բեսսմերտնին։ 2019 թվականի հուլիսի սկզբին նա դարձել է ՖԿ «Մետալիստ 1925» (Խարկով) ակումբի խաղացող[6]։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մարտի 29-ին անցկացրել է միակ խաղը Ուկրանիայի երկրորդ երիտասարդական հավաքականի (1990 և 1991 ծննդյան թիվ) և Սերբիայի երիտասարդական հավաքականի միջև։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի Սուպերգավաթի հաղթող՝ 2016
- Ուկրաինայի Առաջին լիգայի արծաթե մեդալակիր՝ 2017/18
- Ուկրաինայի Առաջին լիգայի բրոնզե մեդալակիր՝ 2020/21
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|