Անտոն Սավին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոն Սավին
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 7, 1990(1990-02-07)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Չերկասի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք պաշտպան

Անտոն Վասիլևիչ Սավին (ուկրաիներեն՝ Антон Васильович Савін, փետրվարի 7, 1990(1990-02-07)[1], Չերկասի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ, «ԼՆԶ» ակումբի կիսապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարկովյան ֆուտբոլի սան է։ Նա իր կարիերան սկսել է «Գազովիկ-ԽԳԴ»-ում։ 2008 թվականն անցկացրել է Կրիվոյ Ռոգի «Գոռնյակ» թիմում։ 2009 թվականի սկզբին տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», որտեղ հիմնականում խաղացել է երիտասարդական կազմում։ 2010 թվականի օգոստոսի 2-ին նորամուտն է նշել Ուկրաինայի Պրեմիեր լիգայում՝ ընդմիջումից հետո փոխարինման դուրս գալով Կիևի «Արսենալի» դեմ խաղում։ 2011 թվականի ամռանը ֆուտբոլիստին վարձակալել է Դնեպրոձերժինսկի «Ստալ» ակումբը։ 2012 թվականի ամռանը նա չեղարկել է պայմանագիրը «Մետալուրգի» հետ և համալրել Չեռնովցիի «Բուկովինայի»[2] շարքերը։

2016 թվականի մարտի 23-ին հայտավորվել է «Գոռնյակ-Սպորտի» կազմում՝ առաջին լիգայի առաջնությունում, իսկ մինչ այդ հանդես է եկել Խարկովի «Հելիոսում» և Օխտիրկայի «Նեֆտյանիկում»։ 2016 թվականի հունիսին տեղափոխվել է հայկական «Ալաշկերտ»[3] ակումբ, որի կազմում նա խաղացել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։ 2017 թվականի մարտին վերադարձել է Ուկրաինա և պայմանագիր կնքել ՊՖԿ «Սումիի»[4] հետ և 2017-18 մրցաշրջանը սկսել է «Պոլտավայում», որի միջոցով մրցաշրջանի ավարտին նա ստացել է Առաջին լիգայի արծաթե մեդալ և Պրեմիեր լիգայում հանդես գալու իրավունք։ Այնուհետև նա կրկին խաղացել է Առաջին լիգայի «Սումի» և «Պոլեսիե» (Ժիտոմիր)[5] թիմերում։ Վերջինը մարզել է նրան արդեն ծանոթ մարզիչ Անատոլի Բեսսմերտնին։ 2019 թվականի հուլիսի սկզբին նա դարձել է ՖԿ «Մետալիստ 1925» (Խարկով) ակումբի խաղացող[6]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարտի 29-ին անցկացրել է միակ խաղը Ուկրանիայի երկրորդ երիտասարդական հավաքականի (1990 և 1991 ծննդյան թիվ) և Սերբիայի երիտասարդական հավաքականի միջև։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի Սուպերգավաթի հաղթող՝ 2016
  • Ուկրաինայի Առաջին լիգայի արծաթե մեդալակիր՝ 2017/18
  • Ուկրաինայի Առաջին լիգայի բրոնզե մեդալակիր՝ 2020/21

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Лави "Буковини" поповнив Антон Савін».
  3. «Алашкерт подписал Даудова, Ховбошу и Савина».
  4. «Сумы дозаявили двух футболистов».
  5. «Сайт житомирского клуба объявил о кадровое пополнение».
  6. «Металлист 1925 подписал бывших хавбеков Полесья и Авангарда».