Jump to content

Անտոն Գամպուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գամպուրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անտոն Գամպուրյան
Ծնվել է1886
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել էանհայտ
Մասնագիտությունբժիշկ

Անտոն Գամպուրյան (1886, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - անհայտ), հայ բժիշկ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1886 թվականին Կոստանդնուպոլսի Գաղատիա (Կալկաթա) թաղամասում։ Ավարտել է Գաղատիա թաղամասի ֆրանսիական, Կադըգյուղ թաղամասի Մխիթարյան և Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանները։ Ավարտել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի բժշկական համալսարանը։ Վերադարձել է Կ. Պոլիս։

1914-18 թվականներին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժշկապետ ծառայել՝ հարյուրապետի աստիճանով։ Պատերազմի ընթացքում գերի է ընկել անգլիացիների ձեռքը և 13 ամիս Եգիպտոսում անցկացրել բանտարկության մեջ։ 1918 թվականին՝ պատերազմն ավարտվելուց հետո, վերադարձել է Թուրքիա և նշանակվել Կ. Պոլսի կաթոլիկ հայերի Սբ. Հակոբ հիվանդանոցի բժշկապետ։ 1922 թվականին տեղափոխվել է Հունգարիա և հաստատվել Բուդապեշտ մայրաքաղաքում։ 1938 թվականին նրա բնակության հասցեն էր՝ Graf Tisaza utca 12, Budapest (Hongrie)։

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պոտուրեան Մկրտիչ, Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1938։