Jump to content

Անտեսանելի վարդագույն միաեղջյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՎՄ-ի պատկերը հերալդիկ ոճով
ԱՎՄ-ի պատկերը: Օգտագործվել է ալֆա-ալիքը, որը նրան անտեսանելի է դարձնում: Դա խորհրդանշում է նրա բնույթը

Անտեսանելի վարդագույն միաեղջյուր (ԱՎՄ, անգլ.՝ Invisible Pink Unicorn, IPU), թեիզմը ծաղրելու համար հորինված ծաղրանմանական կրոններից մեկի աստվածություն։ Միաեղջյուրը վարդագույն է, սակայն անտեսանելի է, ինչում էլ կայանում է պարադոքսը։

Այս զուգադրությունը ծաղրում է տարբեր կրոնական համակարգերում աստվածներին վերագրվող հակասող հատկանիշները (օրինակ, ամենակարողության պարադոքսը)[1]։ Այս ծաղրանմանական հակասության շնորհիվ Անտեսանելի վարդագույն միաեղջյուրի պատկերը ակտիվ կիրառվում է աթեիստների և այլ կրոնական թերահավատների կողմից։

ԱՎՄ-ն տարբեր մեթոդներով օգտագործվում է գերբնականի հավատքի պայմանական լինելը ապացուցելու համար, օրինակ՝ ցանկացած արտահայտությունում «Աստված» բառի փոխարեն «Անտեսանելի վարդագույն միաեղջյուրի» կիրառմամբ[2]։

ԱՎՄ-ի վերաբերյալ առաջին գրավոր հիշատակությունը, կատարվել է Usenet alt.atheism նորությունների խմբում՝ 1990 թվականի հուլիսի 7-ին[3].

Հետագայում Սթիվ Էլին գրեց[4][5].

Անտեսանելի վարդագույն միաեղջյուրները ունեն մեծ հոգևոր ուժ։ Մենք դա գիտենք, որովհետև նրանք կարող են միաժամանակ լինել և՛ անտեսանլի և՛ վարդագույն։ Ինչպես և մյուս կրոնները, անտեսանելի վարդագույն միաեղջյուրների հանդեպ հավատը հիմնվում է ինչպես տրամաբանության, այնպես էլ հավատքի վրա։ Մենք հավատում ենք այն բանին, որ նա վարդագույն է, և քանի որ նրանց չեն կարող տեսնել, այդ իսկ պատճառով կարող ենք ասել, որ նրանք անտեսանելի են։

1996 թվականին նմանատիպ գաղափարը Քեմփ Քվեսթում (անգլ.՝ Camp Quest) վերածվեց ուսուցողական համակարգի, այն ԱՄՆ-ում առաջին առամային երեխաների ճամբարն էր, ովքեր «ազատ» էին մտածում (անգլ.՝ free-thought), դա կազմակերպվել էր դոկտոր Լ. Ուիլսոնի կողմից (անգլ.՝ Dr. L. Wilson): Ավելի ուշ The Cincinnati Enquirer թերթում գրվեց հետևյալը՝ «Հանգստացողներին առաջարկվում էր փորձել ապացուցել, որ երևակայական միաեղջյուրը, ինչպես աստծո փոխաբերությունը, գոյություն չունի»[6]։ Ռիչարդ Դոքինզը ԱՎՄ-ի մասին հիշատակում էր իր Աստծո մոլորությունը գրքում[7], որը հրատարակվել էր 2006 թվականին.

Ռասելի թեյնիկը, անխոս խորհրդանշում է անվերջ իրերի շարքը, որոնք գոյությունը մենք հաստատում ենք կամ չենք կարող դրժել։ […] Փիլիսոփայական տեսանկյունից իդեալական օրինակ կլինի անտեսանելի, անլսելի և անշոշափելի միաեղջյուրը։

2007 թվականին Նիամ Ուոլեսը գրեց, որ ԱՎՄ-ն դարձել է աթեիզմի ոչ պաշտոնական խորհրդանիշը[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Maartens, Willie (2006 թ․ հունիսի 1). Mapping Reality: A Critical Perspective on Science and Religion. iUniverse. ISBN 0-595-40044-2.
  2. Narciso, Dianna (2004 թ․ մարտի 1). Like Rolling Uphill: Realizing the Honesty of Atheism. Media Creations. ISBN 1-932560-74-2.
  3. Gibson, Scott (1990 թ․ հուլիսի 17). «'Proof' of God's Existence». Արխիվացված է օրիգինալից (Usenet post) 2009 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 10-ին. «how about refuting the existence of invisible pink unicorns?»
  4. Judson Poling, Garry Poole, MS Debra Poling (2003). Do Science and the Bible Conflict?. Zondervan. էջ 20. ISBN 9780310245070.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Jack Huberman (2006). The Quotable Atheist. Nation Books. էջ 103. ISBN 1560259698.
  6. Clark, Michael D. (2006 թ․ հուլիսի 21). «Camp: «It's Beyond Belief»(չաշխատող հղում) [[Կատեգորիա:Չաշխատող արտաքին հղում պարունակող հոդվածներ|Անտեսանելի վարդագույն միաեղջյուր]]». The Enquirer. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 16-ին. {{cite news}}: URL–wikilink conflict (օգնություն); line feed character in |title= at position 133 (օգնություն)
  7. Dawkins, Richard (2006). «The God hypothesis: the poverty of agnosticism». [[Бог как иллюзия]] (Trade paperback ed.). Kent: Bantam Press. էջեր 52–53. ISBN 9780593058251. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 20-ին. {{cite book}}: URL–wikilink conflict (օգնություն)
  8. Wallace, Niamh. «Female Bonding». en:Phoenix New Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 23-ին.