Ռասելի թեյնիկ
Ռասելի թեյնիկ, երբեմն անվանվում է Երկնային թեյնիկ, մի համանմանություն է, որն առաջին անգամ օգտագործել է փիլիսոփա Բերտրան Ռասելը (1872–1970)։ Համանմանության նպատակն է հերքել այն գաղափարը, որ կրոնների անհերքելի հայցերի հակառակը ապացուցելու հոգսը թերահավատների վրա է։ Ռասելի թեյնիկը դեռ նշվում է Աստծո գոյության մասին քննարկումներում։
Ռասելի սկզբնական տեքստը
[խմբագրել | խմբագրել կոդը]Իլուստրեյթդ պարբերականի կողմից 1952 թվականին պատվիրված, բայց երբեք չհրատարակված, «Արդյո՞ք Աստված կա» անունով հոդվածում, Ռասելը գրում է՝
Եթե ես առաջակեի, որ Երկրի և Հրատի միջև կա մի ճենապակյա թեյնիկ, որն արևի շուրջ է պտտվում մի էլիպսաձև ուղեծիրով, ոչ ոք չէր կարողանա ինձ հերքել, եթե զգույշ լինեի նշելու, որ թեյնիկը շատ փոքր է նույնիսկ մեր ամենաուժեղ հեռադիտակներով բացահայտելու համար։ Բայց եթե ես հետո շարունակեի, որ քանի որ իմ հայցի հակառակը չի կարող ապացուցվել, ապա դրա կասկածելը մարդկային բանականության անհանդուրժելի կանխավարկած է, ճիշտ կլիներ մտածել, որ ես ցնդաբանում եմ։ Եթե, այնուամենայնիվ, այսպիսի մի թեյնիկի գոյությունը հնագույն գրքերում հաստատվեր, ամեն կիրակի որպես սրբազան ճշմարտություն դասավանդվեր, և դպրոցի երեխաների մտքերում պատվաստվեր, նրա գոյությանը հավատալու տարակուսանքը արտառոցության նշան կդառնար, և ավելի լուսամիտ դարում կասկածողին կարժանացներ հոգեբույժի ուշադրության, իսկ ավելի վաղ ժամանակում՝ ինկվիզիտորի[1]։ |
Ժամանակակից օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նույնանմանությունը այժմ նաև օգտագործվում է հավատացյալների և թերահավատների միջև քննարկումներում։
Ռիչարդ Դոկինզը այս նմանաբանությունից օգտվում իր 2003 թվականին լույս տեսած գրքում, «Մի Սատանայի ծառայողական քահանա»[2]։
Ռասելի թեյնիկի հասկացությունից օգտվելով, ուրիշ ընդօրինակումներ են կատարվել, որոնցից են Անտեսանելի վարդագույն միաեղջյուրը[3], Սպագետու թռչող հրեշը[4], և Վիշապն իմ գարաժում[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բերտրան Ռասել՝ Արդյո՞ք Աստված կա
- ↑ Ռիչարդ Դոկինզ (2003). Մի Սատանայի ծառայողական քահանա (անգլերեն). Houghton Mifflin. ISBN 0-618-33540-4.
- ↑ Ռիչարդ Դոկինզ (2006). Աստծո մոլորությունը (անգլերեն). Houghton-Mifflin. ISBN 978-0618680009.
- ↑ Վուլֆ, Գարի (2006 թ․ նոյեմբերի 14). «Անհավատների եկեղեցին (անգլերեն)». Wired News.
- ↑ Սագան, Կարլ (2007 թ․ հունիսի 21). «Վիշապն իմ գարաժում (անգլերեն)». www.RichardDawkins.Net.