Անվար Բեհբութով
Անվար Բեհբութով ադրբ.՝ Ənvər Behbudov | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1912 |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 18, 1993 (80 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դրամատուրգ և թատերական ռեժիսոր |
Աշխատավայր | Կազանի Վ. Ի. Կաչալովի անվան պետական ակադեմիական ռուսական մեծ դրամատիկական թատրոն |
Ծնողներ | հայր՝ Մաջիդ Բեհբութով |
Պարգևներ և մրցանակներ |
Անվար Մաջիդ օղլի Բեհբութով (ադրբ.՝ Ənvər Məcid oğlu Behbudov, մարտի 20, 1912, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 18, 1993, Մոսկվա, Ռուսաստան), Ադրբեջանցի թատրոնի ռեժիսոր, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1965), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռաշիդ Բեհբութովի ավագ եղբայրը[1][2];
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվար Բեհբութովը ծնվել է 1912 թվականի մարտի 20-ին Շուշիում՝ ադրբեջանցի ժողովրդական երգիչ-խանենդե Մաջիդ Բեհբութովի ընտանիքում։ 1941 թվականից ԽՍԿԿ անդամ էր։ 1942 թվականին նա ավարտել է ԳԻՏԻՍ-ի ռեժիսորական ֆակուլտետը[3]։
Եղել է ռեժիսոր և գեղարվեստական ղեկավարը 1944-1946 թվականներին Ուլյանովսկու, 1946-1948 թվականներին `Խաբարովսկու, իսկ 1948 - 1954 թվականներին` Նովոսիբիրսկու թատրոնների։ 1954-1959 թվականներին Բեհբութովը եղել է Վ.Կաչալովի անվան Կազանի մեծ դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը, իսկ 1959 - 1964 թվականներին ` Մ.Գորկի անվան Ռոստովի դրամատիկական թատրոն։
1965 թվականին Անվար Բեհբութովին շնորհվել է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստի կոչում։ 1966 թվականից ի վեր Անվար Բեհբութովը եղել է Ադրբեջանի Օպերայի և բալետի թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1978–93 թվականներին դասավանդել է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտում։
Անվար Բեհբութովը մահածել է 1993 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Старший брат Рашида - Бейбутов Энвер Меджид оглу
- ↑ Անվար Մեջիդ օկլի Բեհբութով Ադրբեջանի ազգային հանրագիտարան
- ↑ Бејбутов Әнвәр Мәҹид оғлу / Под ред. Дж. Кулиева. — Азербайджанская советская энциклопедия: Главная редакция Азербайджанской советской энциклопедии, 1978. — Т. II. — С. 129.