Jump to content

Աննա Սելեզնյովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Սելեզնյովա
Ծնվել էհուլիսի 29, 1990(1990-07-29)[1][2] (33 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսաստան[1]
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունմոդել
 Anna Selezneva Վիքիպահեստում
Աննա Սելեզնյովա

Աննա Սելեզնյովա (ծնված՝ 1990 թվականի[3] հուլիսի 29, Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա), ռուս մոդել[4]։ Ըստ ռուս Vogue պարբերականի՝ Սելեզնյովայի նորաձևության աշխարհում ամենաազդեցիկ լուսանկարիչները եղել են Մարիո Տեստինոն, Սթիվեն Մայզելը և Փիթեր Լինդբերգը[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Սելեզնյովան ծնվել է 1990 թվականի հուլիսի 29-ին Մոսկվայում, հայկական արմատներով ընտանիքում։ Մայրը հայ է, աշխատում է որպես ռուսերենի ուսուցչուհի, իսկ հայրը ազգությամբ ռուս է։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ ընդունվել է Մոսկվայի համալսարանի հոգեվերլուծության բաժնի հոգեբանություն ֆակուլտետը[6][7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին, երբ Աննան առաջին կուրսի ուսանողուհի էր[7], Մոսկվայի McDonald's-ը նրան տեսել է Best Model Group գործակալությունում և առաջարկել մոդելի աշխատանք։ «Ինձ մոտեցավ ,ի երիտասարդКо мне подошёл молодой человек», Սերյոզովան պատմել է ամերիկյան New York Magazine-ին. «և ասաց. „Դու այնքան գեղեցիկ ես, չե՞ս ցանկանա մոդել լինել»[4]։ Գործակալի առաջարկը պարզվեց, որ լուրջ է, և Սերյոզովան համաձայնեց և արդեն 2 ամիս անց ստացավ իր առաջին աաշխատանքը Փարիզում։ Այն բանից հետո, երբ նորեկ աղջկան նկատեցին Celine և Dries Van Noten-ի ցուցադրությունների ժամանակ, նա միանգամից հայտնի դարձավ։

2008-2011 թվականներին հաջորդել են նորաձևության ամենահեղինակավոր ամսագրերի բազմաթիվ շապիկների, ինչպիսիք են իտալական, ֆրանսիական և ռուսական Vogue-ի, ինչպես նաև Tatler-ը, i-D-ի, V-ի և այլ ամսագրերի նկարահանումները[3]։ Լուսանկարիչներին ու նորաձևության մասնագետներին հատկապես դուր է եկել նրա բարձր այտերը, առկայծաող աչքերը և սլացիկ ոտքերը[5]։

Չնայած նրան, որ մոդելային կարիերան այդքան էլ մեծ չէ, նրա մոտ այքան շատ են նկարահանումներն ու ցուցադրությունները, որ ոչ բոլորն են կարող։ Նա մասնակցություն է ունեցել գովազդային գործակալություններում ինչպիսիք են՝ Guerlain, Calvin Klein, Yves Saint Laurent, Emporio Armani, Ralph Lauren, Versace ևVera Wang. Մասնակցել է նորաձևության լավագույն տների՝ Chanel–ի, Jean Paul Gaultier-ի, Lanvin-ի, Dior-ի, Louis Vuitton-ի, Valentino-ի և շատ այլ ցուցադրություններում[5][8]։

Համաձայն ռուսական Vogue՝ «սկզբում Աննային համեմատել են Քեյթ Մոսի հետ, բայց հիմա նա միանգամայն ինքնուրույն մոդել է և որևէ համեմատության կարիք չունի, քանի որ մա գեղեցիկ է, տաղանդավոր և ոչ մեկին չի կրկնօրինակում»[5]։

Համաձայն ֆրանսիական Vogue-ի՝ 2009 թվականին ընդրկվել է ամենահայտնի մոդնելների ցուցակում[9]։ Ամերիկյան ներաձևության ազդեցիկ վեբ կայքի համաշխարհային մոդելների վարկանշային ցուցակում զբաղեցրել է 36-րդ տեղը, սակայն այդ համարում 2013 թվականի սեպտեմբերից չի հիշատակվում[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 The Fashion Model Directory (FMD) — 1998.
  2. Anna Selezneva - Fashion Model - Profile on New York Magazine
  3. 3,0 3,1 FMD profile
  4. 4,0 4,1 Nymag Look
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Анна Селезнёва». Vogue.ru. 2011 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
  6. Московский институт психоанализа
  7. 7,0 7,1 Пугачева, Юния (2010 թ․ դեկտեմբերի 8). «Русский аллюр Анны Селезнёвой». Tatler. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 24-ին.
  8. «АННА СЕЛЕЗНЕВА - В КАМПАНИИ VERSACE». Elle. 2010 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
  9. Les 30 Mannequins des Années 2000 Արխիվացված 2012-04-10 Wayback Machine Retrieved 2012-09-13
  10. «Top 50». Models.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]