Աննա Շխիյան
Աննա Շխիյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 9, 1905 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 15, 1990 (84 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան (1929) |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | բուսաբան |
Աննա Սեմյոնի Շխիյան (հուլիսի 9, 1905, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մայիսի 15, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բուսաբան-կարգաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1974): Նրա պատվին անվանվել են մի քանի բույսեր:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Շխիյանը ծնվել է 1905 թվականի հուլիսի 9-ին, Թիֆլիսում, մանկավարժների ընտանիքում։ 1929 թվականին ավարտել է Թիֆլիսի պետական համալսարանը։
1929-1934 թվականներին ՀԽՍՀ-ում կազմակերպել է «Արզնի» առողջարանի տարածքի անտառապատման աշխատանքները։ 1934-1975 թվականներին աշխատել է ՎԽՍՀ ԳԱ Բուսաբանության ինստիտուտի բույսերի կարգաբանության բաժնում, 1975-1990 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Բուսաբանության ինստիտուտի բույսերի կարգաբանության բաժնի ավագ գիտաշխատող[1][2]։
Աշխատանքները վերաբերում են բարձրակարգ բույսերի կարգաբանությանը, նոր տաքսոնների հայտնաբերմանն ու նկարագրությանը։ Մասնակցել է «Վրաստանի ֆլորան» (1-ին և 2-րդ հրատարակություններ), «Վրաստանի բույսերի որոշիչ» և «Հայաստանի ֆլորան» գրքերի կազմմանը։
Մահացել է 1990 թվականի մայիսի 15-ին, Երևանում։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Շխիյանի պատվին է անվանվել «Շխիյան» (Allium schchianiae) սոխը։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шхиян А. С. Род Scabiosa L. на Кавказе // Труды Тбилисского ботанического института : журнал. — 1956. — Т. 18. — № 10. — С. 3-68.
- Шхиян А. С. Семейство Dipsacaceae A.L.Jussieu на Кавказе: Автореферат... докт. биолог. наук / ТГУ. — Тбилиси: Мецниереба, 1974. — 27 с.
- Шхиян А. С. Род Helichrysum Mill. (Asteraceae) в Армении // Новости систематики высших растений : журнал. — 1986. — Т. 23. — № 10. — С. 198-205. — ISSN 0568-5443.
- Шхиян А. С., Нерсесян А. А. Род Muscari Mill., Гадючий лук, Мышиный гиацинт // Флора Армении = Հայաստանի Ֆլորան ։ в 11 т. / под ред. А. Л. Тахтаджяна. - Ruggell (Liechtenstein) : Gantner, 2001. - Т. 10 : Monocotyledones (исключая Poaceae) / отв. ред. тома Э. Ц. Габриэлян, М. Э. Оганесян. - С. 262-271. - 612 с. - ISBN 3-904144-16-2.
- Шхиян А. С., Нерсесян А. А. Род Bellevalia Lapeyr., Беллевалия // Флора Армении = Հայաստանի Ֆլորան ։ в 11 т. / под ред. А. Л. Тахтаджяна. - Ruggell (Liechtenstein) : Gantner, 2001. - Т. 10 : Monocotyledones (исключая Poaceae) / отв. ред. тома Э. Ц. Габриэлян, М. Э. Оганесян. - С. 271-279. - 612 с. - ISBN 3-904144-16-2.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր 2, Երևան, 2005, էջ 267։
- ↑ «Оганезова, Г. Г. (1990) Анна Семеновна Шхиян (1905-1990). Հայաստանի կենսաբանական հանդես Biological Journal of Armenia Биологический журнал Армении, 43 (7). pp. 628-629. ISSN 0366-5119» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Манденова, И. П. Памяти Анны Семеновны Шхиян. стр. 4-5.
- Оганезова, Г. Г. (1990) Анна Семеновна Шхиян (1905-1990). Հայաստանի կենսաբանական հանդես Biological Journal of Armenia Биологический журнал Армении, 43 (7). pp. 628–629. ISSN 0366-5119.