Աննա Շխիյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Շխիյան
Ծնվել էհուլիսի 9, 1905(1905-07-09)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 15, 1990(1990-05-15) (84 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունբուսաբան

Աննա Սեմյոնի Շխիյան (հուլիսի 9, 1905(1905-07-09), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մայիսի 15, 1990(1990-05-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բուսաբան-կարգաբան: Կենսաբանական գիտությունների դոկտոր (1974): Նրա պատվին անվանվել են մի քանի բույսեր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Շխիյանը ծնվել է 1905 թվականի հուլիսի 9-ին, Թիֆլիսում, մանկավարժների ընտանիքում: 1929 թվականին ավարտել է Թիֆլիսի պետական համալսարանը:

1929-1934 թվականներին ՀԽՍՀ-ում կազմակերպել է «Արզնի» առողջարանի տարածքի անտառապատման աշխատանքները: 1934-1975 թվականներին աշխատել է ՎԽՍՀ ԳԱ Բուսաբանության ինստիտուտի բույսերի կարգաբանության բաժնում, 1975-1990 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Բուսաբանության ինստիտուտի բույսերի կարգաբանության բաժնի ավագ գիտաշխատող[1][2]:

Աշխատանքները վերաբերում են բարձրակարգ բույսերի կարգաբանությանը, նոր տաքսոնների հայտնաբերմանն ու նկարագրությանը: Մասնակցել է «Վրաստանի ֆլորան» (1-ին և 2-րդ հրատարակություններ), «Վրաստանի բույսերի որոշիչ» և «Հայաստանի ֆլորան» գրքերի կազմմանը:

Մահացել է 1990 թվականի մայիսի 15-ին, Երևանում:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Շխիյանի պատվին է անվանվել «Շխիյան» (Allium schchianiae) սոխը:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шхиян А. С. Род Scabiosa L. на Кавказе // Труды Тбилисского ботанического института : журнал. — 1956. — Т. 18. — № 10. — С. 3-68.
  • Шхиян А. С. Семейство Dipsacaceae A.L.Jussieu на Кавказе: Автореферат... докт. биолог. наук / ТГУ. — Тбилиси: Мецниереба, 1974. — 27 с.
  • Шхиян А. С. Род Helichrysum Mill. (Asteraceae) в Армении // Новости систематики высших растений : журнал. — 1986. — Т. 23. — № 10. — С. 198-205. — ISSN 0568-5443.
  • Шхиян А. С., Нерсесян А. А. Род Muscari Mill., Гадючий лук, Мышиный гиацинт // Флора Армении = Հայաստանի Ֆլորան : в 11 т. / под ред. А. Л. Тахтаджяна. - Ruggell (Liechtenstein) : Gantner, 2001. - Т. 10 : Monocotyledones (исключая Poaceae) / отв. ред. тома Э. Ц. Габриэлян, М. Э. Оганесян. - С. 262-271. - 612 с. - ISBN 3-904144-16-2.
  • Шхиян А. С., Нерсесян А. А. Род Bellevalia Lapeyr., Беллевалия // Флора Армении = Հայաստանի Ֆլորան : в 11 т. / под ред. А. Л. Тахтаджяна. - Ruggell (Liechtenstein) : Gantner, 2001. - Т. 10 : Monocotyledones (исключая Poaceae) / отв. ред. тома Э. Ц. Габриэлян, М. Э. Оганесян. - С. 271-279. - 612 с. - ISBN 3-904144-16-2.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Манденова, И. П. Памяти Анны Семеновны Шхиян. стр. 4-5.
  • Оганезова, Г. Г. (1990) Анна Семеновна Шхиян (1905-1990). Հայաստանի կենսաբանական հանդես Biological Journal of Armenia Биологический журнал Армении, 43 (7). pp. 628-629. ISSN 0366-5119.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]