Աննա Մարիա Ժուկովսկա
Աննա Մարիա Ժուկովսկա լեհ.՝ Anna Maria Żukowska | |
---|---|
Ծնվել է | հունիսի 11, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Վարշավայի համալսարան[1] և Վարշավայի համալսարան[1] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և իրավաբան |
Զբաղեցրած պաշտոններ | member of the Sejm? |
Կուսակցություն | New Left?[2] |
Անդամություն | Q9397734? |
Կայք | zukowska.com.pl |
Anna Maria Żukowska Վիքիպահեստում |
Աննա Մարիա Ժուկովսկա (լեհ.՝ Anna Maria Żukowska, հունիսի 11, 1983, Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն) լեհ քաղաքական գործիչ և իրավաբան։ 2019 թվականից Լեհաստանի Սեյմի անդամ։ «Նոր ձախ» կուսակցության անդամ և «Ձախ» խորհրդարանական ակումբի ղեկավար[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Մարիա Ժուկովսկան ծնվել է հունիսի 11-ին 1983 թվականին Վարշավայում, Լեհաստանում[4]։ Նա լեհ-հրեական ծագում ունի[5]։ Նա հաճախել է Autorskie Liceum Ogólnokształcące nr 42 դպրոցը Վարշավայում, որտեղ դասընկերներ է եղել կինոդերասանուհի Հաննա Կոնարովսկայի և գրող, բիզնեսմեն Սիլվիա Ստանոյի հետ[6]։ Հետագայում Ժուկովսկան սովորել է Վարշավայի համալսարանում, որն ավարտել է 2013 թվականին՝ ստանալով անգլերենի բակալավրի աստիճան, իսկ 2015 թվականին՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի կոչում[4]։ Ժուկովսկան համագործակցում էր ընտանեկան բիզնեսի հետ և այնտեղ աշխատում էր որպես թարգմանիչ[7][8]։ Նա Լեհաստանի ազգային հրեական երիտասարդական կազմակերպության[5] և Վարշավայի հավասարության շքերթի կազմկոմիտեի անդամ էր[9]։
Նա միացել է «Ժողովրդավարական ձախ դաշինք» կուսակցությանը, որտեղ դարձել է Մազովյան վոյեվոդություն կուսակցության բաժնի փոխնախագահ։ 2010 թվականին նա առաջադրվեց Վարշավայի Մոկոտով քաղաքի շրջանային խորհրդում[10]։ 2016 թվականին նա դարձել է կուսակցության մամուլի խոսնակ[7]։ 2018 թվականին նա անհաջող առաջադրվել է Վարշավայի քաղաքային խորհրդի անդամի պաշտոնի համար[11]։
2019 թվականի հուլիսի 19-ին Ժողովրդավարական ձախ դաշինքը դարձավ Ձախ քաղաքական դաշինքի մաս[12]։ Ժուկովսկան 2019 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Սեյմի անդամ՝ ներկայացնելով թիվ 19 ընտրատարածքը, որը ներառում է Վարշավա քաղաքը։ Նա ընտրություններում հավաքել է 18864 ձայն՝ ընտրատարածքի ընդհանուր ձայների 1,37%-ը[13]։ Նա դարձել է Արդարադատության և մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ, Սահմանադրական հաշվետվողականության հանձնաժողովի անդամ և «Ձախ» խորհրդարանական խմբի խոսնակը[4]։
2021 թվականի հունվարին նա հեռացել է կուսակցության մամուլի քարտուղարի պաշտոնից ՝ հետևելով կուսակցության կողմից Սեյմի ակտիվ անդամներին նշված պաշտոններն զբաղեցնելն արգելելու որոշմանը[14][15]։
2021 թվականի հոկտեմբերի 9-ին «Ժողովրդավարական ձախերի» դաշինքը միավորվեց «Գարուն» կուսակցությանը՝ ձևավորելով «Նոր Ձախ» կուսակցությունը[16]։
Նա վերընտրվել է 2023 թվականի խորհրդարանական ընտրություններում և շարունակել է լինել Սեյմի պատգամավոր իր ընտրատարածքում։ Նա ստացել է 38426 ձայն (ընդհանուր ձայների 2,24% - ից)[17]։ 2023 թվականի նոյեմբերի 14-ին Սեյմի կողմից ընտրվել է Դատական իշխանության ազգային խորհրդի անդամ[18]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա ունի մեկ աղջիկ, Ամելիա (ծնված 2005 թվականին)[19]։ Նա բիսեքսուալ է և այդ մասին հայտարարել է 2018 թվականին[20]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Anna Maria Żukowska - Sejm Rzeczypospolitej Polskiej
- ↑ https://www.sejm.gov.pl/sejm10.nsf/posel.xsp?id=460&type=A
- ↑ «Prezydium Klubu Parlamentarnego Lewicy». klub-lewica.org.pl (լեհերեն). 2023 թ․ դեկտեմբերի 13.
- ↑ 4,0 4,1 4,2 «Anna Maria Żukowska». sejm.gov.pl (լեհերեն).
- ↑ 5,0 5,1 «Żukowska: W Polsce może być mniej Żydów niż muzułmanów». jewish.pl (լեհերեն). 2017 թ․ հուլիսի 25.
- ↑ «Absolwenci 2002». nowa.alon42.waw.pl (լեհերեն). Autorskie Liceum Ogólnokształcące nr 42 w Warszawie.
- ↑ 7,0 7,1 «Anna Maria Żukowska nową rzeczniczką SLD!». se.pl (լեհերեն). 2016 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2022-01-03-ին. Վերցված է 2024-06-15-ին.
- ↑ «Anna Żukowska». mamprawowiedziec.pl (լեհերեն).
- ↑ «Anna Maria Żukowska. Kim jest posłanka Lewicy?». onet.pl (լեհերեն). 2020 թ․ հունվարի 23.
- ↑ «Wybory samorządowe 2010». pkw.gov.pl.
- ↑ «Wybory samorządowe 2018». pkw.gov.pl (լեհերեն).
- ↑ «Kolejna partia przystąpiła do lewicowej koalicji». fakty.interia.pl (լեհերեն). 2019 թ․ հուլիսի 20.
- ↑ «Wybory do Sejmu i Senatu Rzeczypospolitej Polskiej 2019». pkw.gov.pl.
- ↑ «Anna Maria Żukowska nie będzie już rzeczniczką SLD». rp.pl (լեհերեն). 2021 թ․ հունվարի 13.
- ↑ Piotr Białczyk (2021 թ․ հունվարի 13). «SLD zdecydowało. Anna Maria Żukowska żegna się ze stanowiskiem». wp.pl (լեհերեն).
- ↑ «Nowa Lewica, nowe władze. Wybrano 14 wiceprzewodniczących». polsatnews.pl (լեհերեն). 2021 թ․ հոկտեմբերի 9.
- ↑ «Wybory do Sejmu i Senatu Rzeczypospolitej Polskiej 2023». pkw.gov.pl (լեհերեն).
- ↑ «Głosowanie nr 13 na 1. posiedzeniu Sejmu - Sejm Rzeczypospolitej Polskiej». www.sejm.gov.pl. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Anna-Maria Żukowska». lewica2019.pl (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Biseksualny coming out. Twarz SLD ujawnia swoją orientację!». www.se.pl (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-07-09-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.