Աննա Հակոբյան (թարգմանիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աննա Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1949 |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 1, 2022 (72 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Կոչում | դոցենտ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | թարգմանչուհի և շախմատիստ |
Անդամություն | ՀԳՄ |
Աննա Արշալույսի Հակոբյան (նոյեմբերի 29, 1949, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 1, 2022), հայ թարգմանչուհի, բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ, Հայաստանի գրողների միության անդամ 2007 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Հակոբյանը ծնվել է 1949 թվականի նոյեմբերի 29-ին, Լենինական քաղաքում (այժմ՝ Գյումրի)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը և Պրովանսի համալսարանի լեզվագիտական ֆակուլտետը։ Սկսած 1995 թվականից՝ ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի ֆրանսերեն լեզվի և թարգմանաբանության դասախոս է[1]։
Հեղինակել է 30-ից ավելի գիտական հոդվածներ և մենագրություններ, որոնցից «Թարգմանության տեսության հիմունքները» (2 հատորով) որպես ձեռնարկ օգտագործվում է ԵՊՀ ռոմանագերմանական և մյուս ֆակուլտետներում։
Հայաստանի շախմատի կանանց բազմակի չեմպիոնուհի է, Հանրապետության շախմատի հավաքականի անդամ։ Սպորտի վարպետ է, միութենական կարգի մրցավար։
Հիմնադրել և մինչև օրս էլ ղեկավարում է «ԱևՄ» հրատարակչատունը (1993 թվական), որը տպագրում է միայն ֆրանսիական բարձրարժեք գրականություն։ Միջազգային P.E.N. ընկերակցության հայկական կենտրոնի նախագահն է (1999 թվական)։
Թարգմանել և տպագրել է մոտ 30 գիրք։
Թարգմանական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալբեր Կամյու, 1-ին հատոր («Ժանտախտը»), Երևան, 2012։
- 2-րդ հատոր («Շվեդական ճառեր», «Օտարը», «Ամուսնություններ», «Երջանիկ մահ», «Արդարադատներ»), Եր, 2002։
- Անդրե Ժիդ, 1-ին հատոր («Հովվերգական սիմֆոնիա»), Երևան, 1998։
- 2-րդ հատոր («Նեղ դուռը»), Եր., 1994,
- Պոլ Վալերի, Պարոն Տեստ, Երևան, 1996։
- Սեն-Ժոն Պերս, 1-ին հատոր («Գովեստներ», «Անաբասիս», Երևան, 1995։
- 2-րդ հատոր («Ծովեզերք), Երևան, 1993։
- Արթյուր Ռեմբո, Պայծառացումներ, Մի եղանակ դժոխքում, Երևան, 1992։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2011 թվական՝ ՀԳՄ և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Կանթեղ» մրցանակ։
- 2012 թվական՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|