Աննա Խաչատրյան (բժիշկ)
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1977 (47 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Հայաստան, Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ-մորֆոլոգ, ախտաբան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, «Վլադիմիր Ավագյանի» անվան բժշկական կենտրոն |
Աննա Սարգսի Խաչատրյան (սեպտեմբերի 6, 1977, Երևան, Հայաստան), հայ բժիշկ-մորֆոլոգ, ախտաբան, բժշկական գիտությունների դոկտոր (2013), պրոֆեսոր։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի դասախոս։ «Վլադիմիր Ավագյանի» անվան բժշկական կենտրոնի պաթոմորֆոլոգիական բաժանմունքի վարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Խաչատրյանը ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 6-ին Երևանում։ 1993 թվականին ավարտել է Երևանի թիվ 12 միջնակարգ դպրոցը՝ գերազանցությամբ։ 1994 թվականին ընդունվել և 2000 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բժշկականխարգելման ֆակուլտետը։ 2000-2001 թվականներին ՀՀ ԱՆ Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում անցել է մասնագիտացում ՝ հիգիենա ծրագրով, 2002-2004 թվականներին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ախտաբանական անատոմիա ծրագրով։
2004 թ.-ից ԵՊԲՀ, Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոն, դոցենտ,
2003 թ.-ից «Շենգավիթ» բժշկական կենտրոնի պաթոհիստոլոգիական ծառայության ղեկավար,
2013 թ.-ից «Վլադիմիր Ավագյանի» անվան բժշկական կենտրոնի պաթոմորֆոլոգիական բաժանմունքի վարիչ[1]։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[2],
2011 թ. ՀՀ ԲՈՀ որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչում,
2013 թ. պաշտպանել է դոկտորական թեզ՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[3],
Հեղինակ է 52 գիտական հոդվածների, երկու ուսումնամեթոդական ձեռնարկների և մեկ դասագրքի` երաշխավորված ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]27.10.2010 թ. ՀՀ պաշտպանության նախարարի N 1243 հրամանով պարգևատրվել է «Անբասիր ծառայաության համար» I աստիճանի մեդալով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Վլադիմիր Ավագյանի» անվան բժշկական կենտրոն».
- ↑ «Էխինոկոկոզի պաթոմորֆոլոգիական բնութագիրը և որոշ կլինիկահամաճարակաբանական օրինաչափությունները Հայաստանում | ԲՈԿ - Supreme Certifying Committee». www.bok.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Վահանաձև գեղձի քաղցկեղի ախտորոշման ձևաբանաներզատական չափանիշները և նրա հիմնական համաճարակաբանական օրինաչափությունները Հայաստանում | ԲՈԿ - Supreme Certifying Committee». www.bok.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.