Աննա Լինդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Լինդ
շվեդ.՝ Anna Lindh
Դրոշ
Դրոշ
Շվեդիայի արտաքին գործերի 39-րդ նախարար
հոկտեմբերի 7, 1998 - սեպտեմբերի 11, 2003
 
Կուսակցություն՝ Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[1]
Կրթություն՝ Ուփսալայի համալսարան[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր հունիսի 19, 1957(1957-06-19)[2][3][4]
Ծննդավայր Enskede-Årsta parish, Շվեդիա
Վախճանի օր սեպտեմբերի 11, 2003(2003-09-11)[2][3][4] (46 տարեկան)
Վախճանի վայր Կարոլինսկայի համալսարանի հիվանդանոց
Թաղված Katarina kyrkogård[5][6]
Քաղաքացիություն  Շվեդիա
Ի ծնե անուն շվեդ.՝ Ylva Anna Maria Lindh
Հայր Staffan Lindh?
Ամուսին Bo Holmberg?

Իլվե Աննա Մարիա Լինդ (շվեդ.՝ Ylva Anna Maria Lindh, հունիսի 19, 1957(1957-06-19)[2][3][4], Enskede-Årsta parish, Շվեդիա - սեպտեմբերի 11, 2003(2003-09-11)[2][3][4], Կարոլինսկայի համալսարանի հիվանդանոց), շվեդ քաղաքական գործիչ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, 1998-2003 թվականներին եղել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Լինդը ծնվել է 1957 թվականի հունիսի 19-ին Ստոկհոլմի Էնշեդ շրջանում։ Քաղաքական կյանք է մտել 12 տարեկանում՝ մասնակցելով Վիետնամական պատերազմի դեմ ցույցերին և Շվեդիային Սոցիալ-դեմոկրատական կուսակցության երիտասարդական լիգայի աշխատանքին։ 1982 թվականին բակալավրի աստիճանով ավարտել է Ուփսալայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և նույն թվականին ընտրվել Պառլամենտի անդամ։ 1984 թվականին ղեկավարել է Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության երիտասարդական լիգան, իսկ 1991-1994 թվականների ընթացքում եղել է Ստոկհոլմի քաղաքային խորհրդի անդամ։

1994 թվականին Լինդն Ինգվար Կարլսոնի կառավարությունում ստանձնել է բնապահպանության նախարարի պաշտոնը, իսկ 1998 թվականին երկրի նոր վարչապետը՝ Յորան Պերսոնը, նրան նշանակել է արտաքին գործերի նախարար։ Լինդը դատապարտել է Միացյալ Նահանգների քաղաքականությունն Իրաքում, ինչպես նաև քննադատել է Արիել Շարոնի և Սիլվիո Բերլուսկոնիի կառավարությունների քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ նա ԵՄ ընդլայնման ակտիվ կողմնակից էր և պաշտպանել է Շվեդիայի մուտքը Եվրամիություն ու եվրոյի գոտի[7]։

Աննա Լինդն ամուսնացել է 1991 թվականին, ունեցել է 2 որդի։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի սեպտեմբերի 10-ին Ստոկհոլմի կենտրոնում գտնվող սուպերմարկետում Աննա Լինդի դեմ մահափորձ է իրականացվել։ Հարձակվողը մի քանի անգամ դանակահարել է նրան, այնուհետև անհետացել։ Լինդը տեղափոխվել է Կարոլինայի հիվանդանոց, որտեղ բժիշկները մի քանի ժամ պայքարել են նրա կյանքի համար։ Սակայն սեպտեմբերի 11-ի վաղ առավոտյան նա մահացել է ստացած վերքերից[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ylva Anna Maria Lindh
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Munzinger Personen (գերմ.)
  5. http://www.finngraven.se/(S(d5fyhe0fuopj1e5sqe2qu5fv))/DisplayInfo.aspx?id=4361402FinnGraven.se.
  6. Katarina kyrkogård Stockholm - Anna Lindhkulturgravar.se.
  7. «Биография Анны Линд». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 28-ին.
  8. Панкин Б. «Частная смерть Анны Линд». Российская газета.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hurriyetdailynewscom. (2016). Hurriyetdailynewscom. Retrieved 16 May 2016
  • Pantti, M. (2005). Mourning Olof Palme and Anna Lindh in Finnish Newspapers . Finnish Newspapers, 6(3), 357-377

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Լինդ» հոդվածին։