Աննա Բարանչուկ
Աննա Բարանչուկ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | rugby sevens player |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 18, 1993[1] (30 տարեկան) |
Ծննդավայր՝ | Պրոկոպևսկ, Կեմերովոյի մարզ, Ռուսաստան |
Աննա Ալեքսադրովնա Բարանչուկ (ռուս.՝ Анна Александровна Баранчук, դեկտեմբերի 18, 1993[1], Պրոկոպևսկ, Կեմերովոյի մարզ, Ռուսաստան), ռուս ռեգբիստ և ֆոտոմոդել, ԲԿՄԱ ակումբի[2] և Ռուսաստանի ռեգբի-15-ի և ռեգբի-7-ի կանանց հավաքականների խաղացող։ Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ[3], Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին ավարտել է № 45 դպրոցը[5]։ 2012-2016 թվականներին սովորել է Կուբայի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության պետական համալսարանում։ 2018 թվականին ավարտել է Կուբայի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության պետական համալսարանի մագիստրատուրան (ֆիզիոլոգիայի ամբիոն, ավարտական աշխատանքի թեման՝ «Ռեգբիում մասնագիտացող բարձրակարգ մարզուհիների ֆունկցիոնալ ասիմետրիաները»), ստացել է գերազանցության դիպլոմ։ Ռեգբիով զբաղվել է № 4 սպորտային պատրաստության կենտրոնում (ներկայում՝ մարզաձևերի մարզական պատրաստության տարածաշրջանային կենտրոն, ք. Կրասնոդար)։ Զբաղվել է բասկետբոլով և թեթև աթլետիկայով։ Ուսուցման ընթացքում զեկույց է գրել ռեգբիի և ամերիկյան ֆուտբոլի միջև տարբերությունների մասին։ Հանդես է եկել ՌՑՍՊ կենտրոնի թիմում[6]։
Ռուսաստանի ռեգբիի հավաքականի կազմում 2014 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2018 թվականին սկսել է Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես գալ համաշխարհային սերիայում, 64 խաղում վաստակել է 20 միավոր։ Մասնավորապես, ներգրավվել է Համաշխարհային սերիայի խաղերին (2017/2018 մրցաշրջան, էտապներ Սիդնեյում[7] և Սան Ֆրանցիսկոյում[8]։ Ռեգբիի-7 հավաքականի կազմում մասնակցել է Սան Ֆրանցիսկոյի 2018 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունում[9]։ Դարձել է ռեգբի-7ի Եվրոպայի չեմպիոն 2018, 2019 և 2021 թվականներին․ առաջին ոսկե մեդալը պաշտոնապես ստացել է 2019 թվականին[10][11], 2021 թվականին հանդես է եկել Եվրոպայի ռեգբիի առաջնության երկու էտապներում՝ Լիսաբոնում[12] և Մոսկվայում[13]՝ դառնալով Եվրոպայի երրորդ չեմպիոն։
2019 թվականին առաջադրվել է Ռուսաստանի լավագույն ռեգբիստուհու մրցանակին։ 2020 թվականի մարտի 19-ին դարձել է ԲԿՄԱ-ի խաղացող[2]։ 2021 թվականի հուլիսին ընդգրկվել Է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հայտացուցակում[14] և մասնակցել Տոկիայի Ամառային օլիմպիական խաղերին[15][16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/146149
- ↑ 2,0 2,1 «Профиль на сайте ЦСКА». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
- ↑ Трем кубанским спортсменкам присвоили звания мастеров спорта международного класса Արխիվացված 2019-04-25 Wayback Machine (ռուս.)
- ↑ АННЕ БАРАНЧУК ПРИСВОЕНО ЗВАНИЕ «ЗАСЛУЖЕННЫЙ МАСТЕР СПОРТА»
- ↑ Последний звонок прозвенел для школьников Прокопьевска (сюжет)(չաշխատող հղում) (ռուս.)
- ↑ 15 самых красивых регбисток России Արխիվացված 2016-09-06 Wayback Machine (ռուս.)
- ↑ Новости спорта // 29 января 2018(չաշխատող հղում) (ռուս.)
- ↑ Волгоградка Анна Гаврилюк отправилась в Сан-Франциско на кубок мира по регби-7(չաշխատող հղում)
- ↑ Женская и мужская сборные России по регби-7 сыграют на Кубке мира в Сан-Франциско(չաշխատող հղում) (ռուս.)
- ↑ ВСЕРОССИЙСКИЙ МОТОКРОСС (ռուս.)
- ↑ Игрок женского РК "Кубань" стала чемпионом Европы по регби-7 (ռուս.)
- ↑ «Андрей Кузин объявил состав на Лиссабон». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Андрей Кузин внес изменения в состав сборной России». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Определен состав женской сборной России по регби-7 на Олимпиаду в Токио» (ռուսերեն). ТАСС. 2021 թ․ հուլիսի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Rugby Sevens - ROC vs Great Britain - Pool A Results». Tokyo 2020. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Дебют на медаль: на Олимпийских играх в Токио стартует турнир по регби-7». РИА НОВОСТИ Спорт (ռուսերեն). 2021. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Факты. Спорт». Герой недели. Игрок сборной России по регби-7 Анна Баранчук ՅուԹյուբում (ռուս.)
- «Աննա Բարանչուկ» (անգլերեն). Միջազգային օլիմպիական կոմիտե. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
|