Անձնական հարց (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անձնական հարց
իտալ.՝ Una questione privata
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրmilitary fiction?
Ձևվեպ
ՀեղինակBeppe Fenoglio?
Երկիր Իտալիա
Բնագիր լեզուիտալերեն
Հրատարակվել է1963

Անձնական հարց (իտալ.՝ Una questione privata, նաև թարգմանվում է` Անձնական գործ), Բեպպե Ֆենոլյոյի իտալական վեպը, որն առաջին անգամ լույս է տեսել 1963 թվականին, հեղինակի մահից երկու ամիս անց։ Վեպում արծարծվում են թեմաներ, որոնց հեղինակն ինքն առնչվել է, ինչպես, օրինակ, պարտիզանների կյանքը և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտն Իտալիայում։ Իտալո Կալվինոն գիրքն անվանել է «դիմադրությունը պատկերելու բոլոր սերունդների ջանքերի պսակը» և «մի վեպ, որը մեր սերունդը ցանկանում էր ստեղծել»[1][2]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը տեղի է ունենում Լանգեում։ Միլթոնը համալսարանի 20-ամյա ուսանող է, որը միացել է իտալական դիմադրության շարժմանը, «կապույտ» համազգեստով։ Նա սիրահարված է Ֆլավիային` գեղեցիկ աղջկա թուրինյան ապահովված ընտանիքից։ Նրանք հանդիպել են Ալբայում, ուր տեղափոխվել է աղջիկը։ Մի քանի ամիս պարտիզան լինելուց հետո Միլթոնը, առաջնորդվելով ցանկություններով ու կարոտով, վերադառնում է առանձնատուն, որտեղ նա և Ֆլավիան անց էին կացնում իրենց երեկոները։ Այստեղ նա հանդիպում է տանտիրուհուն, որը նրան գիտեր նախկինում, և Միլթոբը խնդրում է իր սիրելի վայրերն այցելելու թույլտվություն։ Շրջայցի ընթացքում տանտիրուհին նշում է Ֆլավիայի և Միլթոնի ընկերոջ ու զինակցի` Ջորջիոյի կապի մասին։ Միլթոնը ցնցված է. նա որոշում է գտնել Ջորջիոյին և պարզել ճշմարտությունը։

Նա գնում է Ջորջիոյի տեղակայման վայր, սակայն չի կարողանում գնտել նրան։ Կարճ ժամանակ անց հաղորդվում է, որ Ջորջիոն գերի է ընկել ֆաշիստներին։ Միլթոնը որոշում է թշնամու կողմից բանտարկյալ գտնել և փոխանակել նրան Ջորջիոյի հետ` նախքան նրան կսպանեին։ Նա տեղեկություն է ստանում, որ Ջորջիոյի պահման քաղաքի մոտ թշնամական մի սպա սիրային կապ ունի մոտակայքում ապրող մի կնոջ հետ, և ճշտում է նրանց հանդիպման վայրը։ Միլթոնը հաջողացնում է գերեվարել սպային, սակայն վերջինս փորձում է փախչել, և միլթոնը ստիպված է լինում կրակել նրան։ Ընկերոջն ազատելու հույսն այժմ կորած է, և դրա հետ մեկտեղ` Ֆլավիայի սիրո մասին ճշմարտությունը։ Միլթոնը վերադառնում է առանձնատուն։ Այնտեղ հասնելով` նա տեսնում է ֆաշիստներին և փորձում է փախչել։ Նրան հետապնդում են և կրակում։ Հավանաբար վիրավոր` նա ընկնում է մոտակա անտառում։

Հիմնական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միլթոն, գլխավոր հերոս, երիտասարդ պարտիզան, սիրահարված է Ֆուլվիային
  • Ֆուլվիա, Միլթոնի սիրելին, երիտասարդ կին` Թուրինից, տարհանվել է Ալբա
  • Ջորջիո Կլերիչի, Ֆլավիայի ընկերը և հավանական սիրեցյալը
  • Լեո, Միլթոնի պարտիզանական բրիգադի հրամանատարը Տրեիզոյում

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքն առաջինն է Դիմադրության մասին վեպերի մեջ, որ անդրադարձել է անձնական թեմաների[3]։ Ինչպես Դայվիդ Ուարդը գրում է. «Ֆենոլյոն առաջարկում է, որ Դիմադրության պայքարն ինքնին այլ պայքարի ենթատեքստ է, այս մեկը գտնվում է շատ ավելի խորը և անձնական մակարդակում։ Մինչև զինված պայքարին միանալու անհատի որոշման գաղափարական կողմը քննելը ուշադրություն է պետք դարձնել մարդու անհատական «հրեշներին», որոնք ազդում են այնպիսի մարդկանց մտքերի վրա, ինչպիսին է Միլթոնը»[4]։ Գրքի առաջին անգլերեն թարգմանության հեղինակ Մարիա Գրացիա Դի Պաոլոն վեպը համարում է Ֆենոլյոյի հիմնական աշխատանքը[5]։

Խմբագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fenoglio, Beppe (1963). Un giorno di fuoco (Racconti moderni Garzanti ed.). Milano. Garzanti. էջ VII, 297.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Fenoglio, Beppe (1963). Una questione privata (Opere di Beppe Fenoglio ed.). Milano. Garzanti. էջ 177.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Fenoglio, Beppe (1978). Maria Antonietta Grignani (ed.). Primavera di bellezza ; Frammenti di romanzo ; Una questione privata. Vol. I, 3 (Nuova universale Einaudi ed.). Torino: Maria Antonietta Grignani. Einaudi. էջեր 1260–2296. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  • Fenoglio, Beppe (1986). Una questione privata (Nuovi coralli ed.). Torino. Giulio Einaudi Editore. էջ 155. ISBN 88-06-59535-0.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Անգլերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անձնական հարց (1966), ռեժիսոր` Ջորջո Տրենտին
  • Անձնական հարց (1991), ռեժիսոր` Ալբերտո Նեգրին (հեռուստաֆիլմ)
  • Ծիածան. անձնական հարց (2017), ռեժիսորներ` Տավիանի եղբայրներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Deigan, Frederica Brunori (2007). «Beppe Fenoglio». In Marrone, Gaetana (ed.). Encyclopedia of Italian Literary Studies: A-J (անգլերեն). Taylor & Francis. էջ 713. ISBN 978-1-57958-390-3.
  2. Corvino, Nadia (2020 թ․ ապրիլի 23). «Romanzi e resistenza: rileggere "Una questione privata" di Beppe Fenoglio». Il Libraio (իտալերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  3. Healey, Robin (1998). Twentieth-century Italian Literature in English Translation: An Annotated Bibliography 1929-1997 (անգլերեն). University of Toronto Press. էջ 340. ISBN 978-0-8020-0800-8.
  4. Ward, David (1996). Antifascisms: Cultural Politics in Italy, 1943-46 : Benedetto Croce and the Liberals, Carlo Levi and the "actionists" (անգլերեն). Fairleigh Dickinson Univ Press. էջ 123. ISBN 978-0-8386-3676-3.
  5. O'Healy, Áine (1990). Bricchi, Mariarosa; Saccone, Eduardo; Di Paolo, Maria Grazia; Pietralunga, Mark (eds.). «Four Critics and Fenoglio». Italica. 67 (1): 42–52. doi:10.2307/479065. ISSN 0021-3020. JSTOR 479065.