Անհատական աշխատաժամանակ, տվյալ տեսակի արտադրանքի միավորի արտադրության համար առանձին արտադրողի ծախսած ժամանակը, որով ապրանքային արտադրության պայմաններում որոշվում է ապրանքի անհատական արժեքը։ Անհատական աշխատաժամանակը կախված է աշխատանքի միջոցների զարգացման մակարդակից, արտադրության կազմակերպումից, արտադրողի հմտությունից և այլ պայմաններից։ Անհատական աշխատաժամանակը կարող է չհամընկնել հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակին, որով որոշվում է ապրանքի հասարակակաև արժեքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 423)։