Անիի կամուրջ
Անիի կամուրջ | |
---|---|
Երկիր | Թուրքիա և Հայաստան |
Տեղանք | Անի |
Տեսակ | կամուրջ և ավերակներ |
Թռիչքների քանակ | 1 |
Հատում է | Ախուրյան |
Անիի կամուրջ, կառուցվել է X-XI դարերում, Ախուրյանի վրա։ Մանուչեի մզկիթի և Անիի Մայր տաճարի միջև ընկած հատվածում հին ճանապարհը տանում էր դեպի կամուրջ, որն ամենամեծն էր եղածներից։
Պահպանված մնացորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պահպանված մնացորդների (հենարանները գետի աջ և ձախ ափերին) հիման վրա Թորոս Թորամանյանի առաջարկած վերակազմության նախագծի համաձայն կամուրջը եռաչքանի էր։ Միջին՝ 31,.25 մ հենամիջային չափերով կամարը շինված էր երկկենտրոն աղեղների միացումով։ Աջափնյա և ձախափնյա աչքերի ծածկը փայտաշեն էր, շարժական։
Անհրաժեշտության դեպքում ձախափնյա աչքի երթևեկային մասը ետ էր քաշվում՝ կամուրջը դարձնելով անանցանելի։ Հենարանները պսակող և կամրջից բարձր գտնվող աշտարա]ային ծավալներում ամփոփված էին դարպասներով փակվող կամարային բացվածքներ։ Այս ամենի շնորհիվ Անիի գլխավոր կամրջի կառուցվածքը հնարամիտ կերպով ծառայեցվում էր[քաղաքի պաշտպանության շահերին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ. 1], Ե., 1942
- Հարությունյան Վ. Մ., Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Ե., 1960
- Орбели И., Путеводитель по городищу Ани, СПБ, 1910, с. 41.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 413)։ |