Անժելա Բակունց
Appearance
Անժելա Բակունց | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1953[1] (70 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ռեժիսոր |
Անժելա Բակունց (հոկտեմբերի 7, 1953[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անժելա Բակունցը ծնվել է 1953 թվականի հոկտեմբերի 7-ին Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը` ռեժիսորի որակավորմամբ։ 1972 թվականից աշխատել է հեռուստատեսությունում որպես ռեժիսորի օգնական, ռեժիսոր, ծրագրերի տնօրինության թողարկման բաժնի ավագ թողարկիչ։ 1995 թվականին ընտրվել է ԱԺ 1-ին գումարման պատգամավոր[3], և այդ պաշտոնում է եղել մինչև 1999 թվականը։ ԱԺ-ում ծավալած գործունեության ընթացքում եղել է սոցիալական, առողջապատության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, ինչպես նաև «Շամիրամ» խմբակցության անդամ։ Այժմ համարվում է Ազգային Ժողովի «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անժելա Բակունցի կենսագրությունը Հայաստանի Ազգային ժողովի պաշտոնական կայքում
- Ազգային ժողովի 1-ին գումարման կին պատգամավորները(չաշխատող հղում)
|