Անժելա Բակունց
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բակունց ազգանունով այլ մարդկանց մասին։
| Անժելա Բակունց | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 7, 1953[1] (72 տարեկան) |
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ռեժիսոր |
Անժելա Բակունց (հոկտեմբերի 7, 1953[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անժելա Բակունցը ծնվել է 1953 թվականի հոկտեմբերի 7-ին Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը` ռեժիսորի որակավորմամբ։ 1972 թվականից աշխատել է հեռուստատեսությունում որպես ռեժիսորի օգնական, ռեժիսոր, ծրագրերի տնօրինության թողարկման բաժնի ավագ թողարկիչ։ 1995 թվականին ընտրվել է ԱԺ 1-ին գումարման պատգամավոր[3], և այդ պաշտոնում է եղել մինչև 1999 թվականը։ ԱԺ-ում ծավալած գործունեության ընթացքում եղել է սոցիալական, առողջապատության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, ինչպես նաև «Շամիրամ» խմբակցության անդամ։ Այժմ համարվում է Ազգային Ժողովի «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անժելա Բակունցի կենսագրությունը Հայաստանի Ազգային ժողովի պաշտոնական կայքում
- Ազգային ժողովի 1-ին գումարման կին պատգամավորները(չաշխատող հղում)
|