Անդրեյ Ռավկով
Անդրեյ Ռավկով | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա, Minsk Suvorov Military School?, Մոսկվայի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարան և Բելառուսի ռազմական ակադեմիա |
Մասնագիտություն՝ | պետական գործիչ և ռազմական գործիչ |
Ծննդյան օր | հունիսի 25, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Raviaki, Soržycki Sieĺsaviet, Biešankovičy District, Վիտեբսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Բելառուս |
Պարգևներ | |
Անդրեյ Ալեկսեյովիչ Ռավկով (բելառուս․՝ Андрэй Аляксеевіч Раўкоў, հունիսի 25, 1967, Raviaki, Soržycki Sieĺsaviet, Biešankovičy District, Վիտեբսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս զինվորական։ 2014 թվականի նոյեմբերի 27-ից հանդիսանում է Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարը։ Գեներալ-լեյտենանտ (2015)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1967 թվականի հունիսի 25-ին ԲԽՍՀ-ի Վիտեբսկի մարզի Բեշենկովիչեսկի շրջանի Ռեվյակի գյուղում։ 1984 թվականին ավարտել է Մինսկի սուվորովյան համալսարանը։ 1988 թվականին Մոսկվայի բարձրագույն զինվորական հրամանատարական ուսումնարանը։ Դասակի հրամանատարի պաշտոնից հասել է մինչև գումարտակի հրամանատարի պաշտոնի։ 1999 թվականին ոսկե մեդալով է ավարտել Բելառուսի Հանրապետության ռազմական ակադեմիայի հրամանատարա-շտաբային ֆակուլտետը։ Երկար ժամանակ զբաղեցրել է շտաբի պետի և սպառազինության ու տեխնիկայի պահպանության բազայի ղեկավարի (հրամանատար) պաշտոնները։
2005 թվականին գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան և նշանակվել Բելառուսի ԶՈւ 103-րդ գվարդիական օդա-դեսանտային բրիգադի հրամանատար։
2006-2012 թվականներին զբաղեցրել է օպերատիվ բաժնի պետի՝ Արևմտյան օպերատիվ հրամանատրաության շտաբի պետի տեղակալի պաշտոնը, նաև եղել է Հյուսիս-արևմտյան օպերատիվ հրամանատրաության զորքերի հրամանատարի առաջին տեղակալը։
2012 թվականի նոյեմբերի 16-ին նշանակվել է Հյուսիս-արևմտյան օպերատիվ հրամանատրաության զորքերի հրամանատար։
2012 թվականին Բորիսով քաղաքից ընտրվել է Մինսկի մարզային խորհրդի պատագամավոր։ Շրջանում ընտրությունները եղել են առանց երկընտրանքի։ Ըստ պաշտոնական տվյալների ընտւոյթւոնների արդյունքում նրան ձայն է տվել ընտրություններին մասնակցած անձանց 82 %-ը[1]։
2014 թվականի նոյեմբերի 27-ից հանդիսանում է Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարը։
Զինվորական կոչուները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեներալ-լեյտենանտ (2015 թվականի մայիսի 7)[2]
- Գեներալ-մայոր (2011 թվականի փետրվարի 22)[2]
- Գնդապետ (20014 թվականի մայիսի 26)[2][3]
Շքանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայրենիքի ծառայության» 3-րդ աստիճանի շքանշան
- Բելառուսի մեդալ
- ԽՍՀՄ մեդալներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Пять фактов о новом министре обороны Андрее Равкове
- ↑ 2,0 2,1 2,2 Указ Президента Республики Беларусь от 22 февраля 2011 г. № 63 «О присвоении О. А. Белоконеву воинского звания»
- ↑ «Указ Президента Республики Беларусь от 26 мая 2004 г. № 253 «О присвоении воинских и специальных званий»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.