Անդրեյ Ռավկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Ռավկով
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա, Minsk Suvorov Military School?, Մոսկվայի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարան և Բելառուսի ռազմական ակադեմիա
Մասնագիտություն՝ պետական գործիչ և ռազմական գործիչ
Ծննդյան օր հունիսի 25, 1967(1967-06-25) (56 տարեկան)
Ծննդավայր Ravyaki, Soržycki Sieĺsaviet, Biešankovičy District, Վիտեբսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Բելառուս
 
Պարգևներ
Medal "65 years of liberation of the Republic of Belarus from the Nazi invaders" Jubilee medal "60 Years Of Liberation Of The Belarusian Republic From German-Fascist Invaders" Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակ» հոբելյանական շքանշան Մեդալ «անբասիր ծառայության համար» Order of the Homeland Service 3rd Class Order of the Homeland Service և 90 Years of Armed Forces of Belarus

Անդրեյ Ալեկսեյովիչ Ռավկով (բելառուս․՝ Андрэй Аляксеевіч Раўкоў, հունիսի 25, 1967(1967-06-25), Ravyaki, Soržycki Sieĺsaviet, Biešankovičy District, Վիտեբսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս զինվորական։ 2014 թվականի նոյեմբերի 27-ից հանդիսանում է Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարը։ Գեներալ-լեյտենանտ (2015)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1967 թվականի հունիսի 25-ին ԲԽՍՀ-ի Վիտեբսկի մարզի Բեշենկովիչեսկի շրջանի Ռեվյակի գյուղում։ 1984 թվականին ավարտել է Մինսկի սուվորովյան համալսարանը։ 1988 թվականին Մոսկվայի բարձրագույն զինվորական հրամանատարական ուսումնարանը։ Դասակի հրամանատարի պաշտոնից հասել է մինչև գումարտակի հրամանատարի պաշտոնի։ 1999 թվականին ոսկե մեդալով է ավարտել Բելառուսի Հանրապետության ռազմական ակադեմիայի հրամանատարա-շտաբային ֆակուլտետը։ Երկար ժամանակ զբաղեցրել է շտաբի պետի և սպառազինության ու տեխնիկայի պահպանության բազայի ղեկավարի (հրամանատար) պաշտոնները։

2005 թվականին գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան և նշանակվել Բելառուսի ԶՈւ 103-րդ գվարդիական օդա-դեսանտային բրիգադի հրամանատար։

Ռուսաստանի պաշտպանության նախարար
Սերգեյ Շոյգուի հետ, 2015 թվական

2006-2012 թվականներին զբաղեցրել է օպերատիվ բաժնի պետի՝ Արևմտյան օպերատիվ հրամանատրաության շտաբի պետի տեղակալի պաշտոնը, նաև եղել է Հյուսիս-արևմտյան օպերատիվ հրամանատրաության զորքերի հրամանատարի առաջին տեղակալը։

2012 թվականի նոյեմբերի 16-ին նշանակվել է Հյուսիս-արևմտյան օպերատիվ հրամանատրաության զորքերի հրամանատար։

2012 թվականին Բորիսով քաղաքից ընտրվել է Մինսկի մարզային խորհրդի պատագամավոր։ Շրջանում ընտրությունները եղել են առանց երկընտրանքի։ Ըստ պաշտոնական տվյալների ընտւոյթւոնների արդյունքում նրան ձայն է տվել ընտրություններին մասնակցած անձանց 82 %-ը[1]։

2014 թվականի նոյեմբերի 27-ից հանդիսանում է Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարը։

Զինվորական կոչուները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Пять фактов о новом министре обороны Андрее Равкове
  2. 2,0 2,1 2,2 Указ Президента Республики Беларусь от 22 февраля 2011 г. № 63 «О присвоении О. А. Белоконеву воинского звания»
  3. «Указ Президента Республики Беларусь от 26 мая 2004 г. № 253 «О присвоении воинских и специальных званий»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]