Անդրեաս Յաննիոտիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեաս Յաննիոտիս
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հունաստան
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 12, 1992(1992-12-12) (31 տարեկան) կամ դեկտեմբերի 18, 1992(1992-12-18)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Սերես
Հասակ 190 սանտիմետր
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հունաստան Օլիմպիակոս (Պիրեյ)
Համար 22
Պատանեկան կարիերա
—2011 Հունաստան Իրակլիս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011—2012 Հունաստան Սերե 18 (-14)
2012—2017 Հունաստան Օլիմպիակոս (Պիրեյ) 0 (-0)
2014  Հունաստան Ֆոստիրաս 14 (-8)
2014—2015  Հունաստան ՊԱՍ (Յանինա) 0 (-0)
2015—2017  Հունաստան Պանիոնիոս 36 (-27)
2017—2018 Հունաստան Ատրոմիտոս (Աթենք) 26 (-18)
2018— Հունաստան Օլիմպիակոս (Պիրեյ) 2 (-0)
Ազգային հավաքական
2012—2013 Հունաստան Հունաստան (երիտ.) 4 (-3)
2018— Հունաստան Հունաստան 2 (-1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Անդրեաս Յաննիոտիս (դեկտեմբերի 12, 1992(1992-12-12) կամ դեկտեմբերի 18, 1992(1992-12-18)[1], Սերես), հույն ֆուտբոլիստ, որ Սուպերլիգայում խաղում է «Օլիմպիակոս» ակումբի կազմում դարպասապահի դիրքում։ Հայտնի է իր ակրոբատական խաղաոճով։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեաս Յաննիոտիսն «Օլիմպիակոս» է տեսափոխվել երրորդ դիվիզիոնի «Սերե» ակումբի 2012 թվականի հունիսի 22-ին. հունական առաջատար ակումբի սկաուտների ուշադրությանն է արժանացել նրա խաղը 2011/12 մրցաշրջանում, որի արդյունքում «Սերեն» անցել է հաջորդ մակարդակ[2][3]։

2014 թվականի հունվարին Յաննիոտիսը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Ֆոստիրաս», իսկ օգոստոսին՝ «ՊԱՍ Յանինա»[4] (անցկացրել է ընդամենը մեկ խաղ Հունաստանի գավաթի խաղարկությունում)։ 2015 թվականի հունվարին վերադարձել է «Օլիմպիակոս»[5], բայց ամռանը նորից վարձավճարով ուղարկվել է այլ թիմ, այս անգամ՝ «Պանիոնիոս», որի կազմում հանդես է եկել երկու տարի։

2017 թվականի ամռանը «Օլիմպիակոսի» ղեկավարությունը ցանկացել է երկարացնել տաղանդավոր դարպասապահի հետ գործող պայմանագիրը, որի ժամկետը ավարտվելու էր 2019 թվականի ամռանը։ 24-ամյա խաղացողը վարձավճարով վերջին երկու մրցաշրջանն անցկացրել է «Պանիոնիոս» ակումբում, մասնակցել 39 խաղի բոլոր մրցաշարերում, իսկ «կարմրա-սպիտակները» նախատեսել են երկարաձգել նրա նախորդ պայմանագրի ժամկետը մինչև 2021 թվականի ամառ[6]։

2017 թվականի սեպտեմբերի 1-ին բելգիացի դարպասապահ Սիլվիո Պրոտոյին ձեռք բերելուց հետո Յաննիոտիսը այլևս չի ընդգրկվել «կարմրասպիտակների» ալբանացի մարզիչ Բեսնիկ Հասիի պլաններում։ Դարպասապահը որոշել է խզել ակումբի հետ պայմանագիրը, որպեսզի ավելի շատ խաղային ժամանակ ստանա[7]։ 2017 թվականի սեպտեմբերի 4-ին «Ատրոմիտոս» ակումբը պաշտոնապես հայտարարել է Անդրեաս Յաննիոտիսի հետ մինչև 2018/19 մրցաշրջանի ավարտը պայմանագիր կնքելու մասին[8]։ 2017 թվականի նոյեմբերի 4-ին Սուպերլիգայի՝ «Պանիոնիոս» ակումբի դեմ տնային խաղում (0։0) Յաննիոտիսն իր «չոր» հաշվով անընդմեջ խաղերի թիվը հասցրել ութի. այդ արդյունքը ներառվել է տասը լավագույնների թվում Հունաստանի առաջնության պատմության մեջ[9]։

2018 թվականի մայիսի 29-ին Յաննիոտիսը վերադարձել է «Օլիմպիակոս»։ «Օլիմպիակոսն» օգտագործել է Յաննիոտիսի վերադառնալու հնարավորությունը՝ ըստ «Ատրոմիտոս» ակումբի հետ պայմանագրի։ 300000 եվրո փոխհատուցման փոխարեն «Օլիմպիակոսի» խաղացող Ռիսվանիս Սպիրոսը փոխարինել է նրան[10]։ 2018 թվականի օգոստոսի 9-ին Յաննիոտիսը կատարել է իր նորամուտը եվրագավաթներում՝ մասնակցելով Եվրոպայի լիգայում երրորդ ընտրական փուլի՝ Լյուցերն ակումբի դեմ տնային խաղին, որում նրա թիմը ջախջախիչ հաղթանակ է տարել 4։0 հաշվով[11]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պանիոնիոս» ակումբում իր լավ խաղի շնորհիվ Անդրեաս Յաննիոտիսը Միխայել Սկիբբեի կողմից հրավիրվել է Հունաստանի հավաքական՝ մասնակցելու Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղին, որն անցկացվել է Զենիցայում հունիսի 9-ին, բայց դարպասապահը խաղադաշտ դուրս չի եկել[12]։ 2018 թվականի մարտի 16-ին Սկիբբեն Յաննիոտիսին հրավիրել է մասնակցելու Շվեյցարիայի և Եգիպտոսի դեմ ընկերական խաղերին մարտի 23-ին և մարտի 27-ին համապատասխանաբար։ Մարտի 27-ին նա կատարել է իր նորամուտը հավաքականում՝ Եգիպտոսի դեմ խաղում խաղադաշտ դուրս գալով թիմի հիմնական կազմում[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerway(բազմ․)
  2. «Ο Ολυμπιακός υπέγραψε για τέσσερα χρόνια με τον 18χρονο Ανδρέα Γιαννιώτη (Olympiacos signed for four years the 18-year-old Andreas Gianniotis)» (Greek). In.gr. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «O Ανδρέας Γιαννιώτης στον Ολυμπιακό (Gianniotis to Olympiacos)» (Greek). olympiacos.org. 2012 թ․ հունիսի 22.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Ο Ανδρέας Γιαννιώτης, στον ΠΑΣ ΓΙΑΝΝΙΝΑ». 2014 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին.
  5. «Επιστροφή για τον Ανδρέα Γιαννιώτη». 2015 թ․ հունվարի 23.
  6. «Νέο συμβόλαιο στον Γιαννιώτη». www.novasports.gr. 2017 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  7. «Έκπληξη! Έφυγε ως ελεύθερος από τον Ολυμπιακό Έλληνας άσος». www.sportdog.gr. 2017 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.
  8. «Πήρε Γιαννιώτη ο Ατρόμητος». www.sport24.gr. 2017 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
  9. «Στην έβδομη θέση των κορυφαίων ο «κέρβερος» Γιαννιώτης». www.sdna.gr. 2017 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  10. «Οριστικό: Ο Γιαννιώτης στον Ολυμπιακό, ο Ρισβάνης στον Ατρόμητο». www.sport24.gr. 2018 թ․ մայիսի 29. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  11. «Ολυμπιακός-Λουκέρνη 4-0». www.gazzetta.gr (հունարեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  12. «Πέντε "πρεμιέρες" στην Εθνική Ανδρών κόντρα στην Βοσνία». www.ant1news.gr. 2017 թ․ հունիսի 1. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  13. «Ανανεωμένη και ωραία η Εθνική, δίκαια 1-0 την Αίγυπτο». sport24.gr (հունարեն). 2018 թ․ մարտի 27. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]