Անդրանիկ Միրզոյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրանիկ Միրզոյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1950 (74 տարեկան) |
Ծննդավայր | Արամուս, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | իրավաբան |
Պարգևներ և մրցանակներ |
Անդրանիկ Գառնիկի Միրզոյան (մարտի 20, 1950, Արամուս, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, 2007-2013 թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական։
Ծնվել է դարբնի ընտանիքում։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավարտել է Արամուսի միջնակարգ դպրոցը։
- 1974 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
- 1984 թ. ավարտել է Լենինգրադի քննիչների վերապատրաստման ինստիտուտը։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1974-1978 թթ. - Կարելական ԱՍՍՀ Սեգեժա քաղաքի Երկաթբետոնյա իրերի գործարանի իրավախորհրդատու։
- 1978-1982 թթ. - Պերմի մարզի Կոչևոյի շրջանի դատախազության քննիչ։
- 1982-1984 թթ. - Պերմի մարզի Կունգուր քաղաքի դատախազության ավագ քննիչ։
- 1984-1985 թթ. - Պերմի մարզային դատախազության ՀԿԳ ավագ քննիչ։
- 1985-1986 թթ. - ԽՍՀՄ գլխավոր դատախազի հրամանով գործուղվել է Ուզբեկական ՍՍՀ և ընդգրկվել ԽՍՀՄ դատախազության քննչական խմբում։
- 1986-1987 թթ. - ՀԽՍՀ դատախազի օգնական՝ առանձին հանձնարարությունների գծով՝ ընդգրկվելով քննչական վարչությունում քննվող քրեական գործով կազմված քննչական խմբում։
- 1987-1993 թթ. - ՀԽՍՀ դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի քննիչ։
- 1993-1998 թթ. - ՀՀ դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ։
- 1998-1999 թթ. - ՀՀ գլխավոր դատախազության քննչական մասի պետ։
- 1999-2007 թթ. - ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետ, ՀՀ դատախազության կոլեգիայի և ատեստացիոն հանձնաժողովի անդամ։
- ՀՀ Նախագահի 2007 թ. դեկտեմբերի 7-ի թիվ ՆՀ-288-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ։
- ՀՀ Նախագահի 2013 թ. մայիսի 3-ի հրամանագրով ազատվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից[1]։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական։
- Օրինականության և իրավակարգի պահպանման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար ՀՀ Նախագահի 2006 թ. սեպտեմբերի 13-ի հրամանագրով շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի կոչում։
- ՀՀ գլխավոր դատախազի հրամանով պարգևատրվել է ՀՀ դատախազության պատվավոր աշխատողի կրծքանշանով,
- ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ «Մարշալ Բաղրամյան»,
- ՀՀ ոստիկանության պետի հրամանով՝ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով և անվանական զենքով, «ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 45-ամյակ» կրծքանշանով։
Հեղինակ է մի քանի տասնյակ մասնագիտական հոդվածների և վերլուծական նոթագրությունների։
Նախորդող Պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյան 7 դեկտեմբերի 2007 - 3 մայիսի 2013 |
Հաջորդող Վահրամ Շահինյան |