Անդրանիկ Միրզոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրանիկ Միրզոյան
Ծնվել էմարտի 20, 1950(1950-03-20) (74 տարեկան)
ԾննդավայրԱրամուս, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունիրավաբան
Պարգևներ և
մրցանակներ

Անդրանիկ Գառնիկի Միրզոյան (մարտի 20, 1950(1950-03-20), Արամուս, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, 2007-2013 թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական։

Ծնվել է դարբնի ընտանիքում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավարտել է Արամուսի միջնակարգ դպրոցը։
  • 1974 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
  • 1984 թ. ավարտել է Լենինգրադի քննիչների վերապատրաստման ինստիտուտը։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1974-1978 թթ. - Կարելական ԱՍՍՀ Սեգեժա քաղաքի Երկաթբետոնյա իրերի գործարանի իրավախորհրդատու։
  • 1978-1982 թթ. - Պերմի մարզի Կոչևոյի շրջանի դատախազության քննիչ։
  • 1982-1984 թթ. - Պերմի մարզի Կունգուր քաղաքի դատախազության ավագ քննիչ։
  • 1984-1985 թթ. - Պերմի մարզային դատախազության ՀԿԳ ավագ քննիչ։
  • 1985-1986 թթ. - ԽՍՀՄ գլխավոր դատախազի հրամանով գործուղվել է Ուզբեկական ՍՍՀ և ընդգրկվել ԽՍՀՄ դատախազության քննչական խմբում։
  • 1986-1987 թթ. - ՀԽՍՀ դատախազի օգնական՝ առանձին հանձնարարությունների գծով՝ ընդգրկվելով քննչական վարչությունում քննվող քրեական գործով կազմված քննչական խմբում։
  • 1987-1993 թթ. - ՀԽՍՀ դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի քննիչ։
  • 1993-1998 թթ. - ՀՀ դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ։
  • 1998-1999 թթ. - ՀՀ գլխավոր դատախազության քննչական մասի պետ։
  • 1999-2007 թթ. - ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետ, ՀՀ դատախազության կոլեգիայի և ատեստացիոն հանձնաժողովի անդամ։
  • ՀՀ Նախագահի 2007 թ. դեկտեմբերի 7-ի թիվ ՆՀ-288-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ։
  • ՀՀ Նախագահի 2013 թ. մայիսի 3-ի հրամանագրով ազատվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից[1]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական։
  • Օրինականության և իրավակարգի պահպանման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար ՀՀ Նախագահի 2006 թ. սեպտեմբերի 13-ի հրամանագրով շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի կոչում։
  • ՀՀ գլխավոր դատախազի հրամանով պարգևատրվել է ՀՀ դատախազության պատվավոր աշխատողի կրծքանշանով,
  • ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ «Մարշալ Բաղրամյան»,
  • ՀՀ ոստիկանության պետի հրամանով՝ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով և անվանական զենքով, «ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 45-ամյակ» կրծքանշանով։

Հեղինակ է մի քանի տասնյակ մասնագիտական հոդվածների և վերլուծական նոթագրությունների։

Նախորդող
Պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ
Անդրանիկ Միրզոյան

7 դեկտեմբերի 2007 - 3 մայիսի 2013
Հաջորդող
Վահրամ Շահինյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]