Jump to content

Անգուլեմի միջազգային կոմիքս փառատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգուլեմի միջազգային կոմիքս փառատոն
Festival international de la bande dessinée d'Angoulême
Տեսակակտիվ
Երկիր Ֆրանսիա
ՎայրԱնգուլեմ
Ակտիվ1974-ներկա
Առաջինը1974
ԺանրԿոմիքս
bdangouleme.com(ֆր.)
 Angoulême International Comics Festival Վիքիպահեստում

Անգուլեմի միջազգային կոմիքս փառատոն-ը (ֆրանսերեն՝ Festival international de la bande dessinée d'Angoulême) Եվրոպայում երկրորդն է իր մեծությամբ իտալական Lucca Comics & Games փառատոնից հետո և երրորդ ամենամեծ փառատոնն ամբողջ աշխարհում՝ Lucca Comics & Games և ճապոնական Comiket փառատոներից հետո[1][2][3] : Սկսած 1974 թվականից՝ այն ամեն տարի փետրվար ամսին անցկացվում է Ֆրանսիայի, Անգուլեմ շրջանում։ Այն տևում է չորս օր։ Փառատոնի ընթացքում կոմիքսների հեղինակները պարգևատրվում են մի քանի հատուկ անվանկարգերում։ Ի սկզբանե պարգևներն անվանում էին «Alfred» ի պատիվ «Զիգ և Պուս» կոմիքսի պինգվինների։ 1989 թվականին անվանումը փոխեցին «Alph-art»-ի, ի պատիվ «Tintin et l'alph-art» ընկերության արտադրած վերջին՝ Թենթենի Արկածները կոմիքսի։ 2003 թվականից մրցանակներն ուղղակի անվանում են «Միջազգային կոմիքս փառատոնի պաշտոնական մրցանակներ» (ֆրանսերեն ՝ le Palmarès Officiel du Festival international de la bande dessinée): 2007 թվականին Լյուիս Թրոնդայմը ստեղծեց «առյուծի թալիսման» կերպարի մրցանակը և 2008 թվականից սկսած հաղթողներին պարգևում էին այդ կերպարով արձանիկներ։

Անգուլեմի միջազգային կոմիքս փառատոնը հիմնադրվել է Ֆրանսիայի մշակույթի նախարարներ Ֆրենսիս Գրույի և Ժան Մարդիկյանի, ինչպես նաև Կլոդ Մոլիտերնի կողմից[4]։ 1972 թվականի վերջում, մշակույթի նախարար Ֆրենսիս Գրուն, Կլոդ Մոլիտենին հրավիրեց « Dix millions d'images : l'âge d'or de la BD » կոմիքսի ցուցադրությանը, որը կազմակերպվել էր Socerlid կազմակերպության կողմից[5]։ Ցուցահանդեսը ունենում է մեծ հաջողություն և Ֆրենսիս Գրուն նույնը փորձում է կազմակերպել հաջորդ տարի այս անգամ հրավիրելով Ժան Մարդիկյանին և այլ նկարիչների։ Ցուցահանդեսը տևում է երկու օր։

1973 թվականին կոմիքսների ազգային առաջին տոնավաճառը տեղի ունեցավ Տուլուզում և ունեցավ իրական հաջողություններ[6]։ Նույն թվականին Գրուն, Մոլիտերնին առաջարկեց կազմակերպել Անգուլեմում կոմիքս փառատոն, որը նման կլինի Իտալիայի «Lucca Comics and Games» փառատոնին, և որ այն կլինի Եվրոպայում ամենամեծը։ Այս առիթով Գրուն, Մոլիտերն ու Մարդիկյանը ուղևորվում են Իտալիա, որ գտնեն իրենց ոգեշնցման աղբյուրը։

Այսպիսով 1974 թվականի հունվարի 25-27-ը անցկացվում է առաջին կոմիքս փառատոնն Անգուլեմի թանգարաններից մեկում։ Այս առաջին ցուցադրումը ունենում է մեծ հաջողություն և ավելի քան տաս հազար այցելու։

Այցելություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի այս փառատոնն ունենում է ավելի քան 200 հազարից ավել այցելուներ, վեց հազարից յոթ հազար էքսպերտներ[7] և ութ հարյուր լրագրողներ։ Այս փառատոնի այցելությունը դժվար է գնահատել քանի որ այն անցկացվում է ամբողջ քաղաքով մեկ և ունի մի քանի ճյուղավորում, որոնք մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունեն[8]։

Պաշտոնական մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորսօրյա փառատոնն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում մուլտֆիլմներին և հատուկ մրցանակներ շնորհում ստեղծողներին։ Անգուլեմի մրցանակները պաշտոնապես կոչվում են «Ալֆրեդի մրցանակներ»։ 1989 թվականին անվանումը փոխեցին «Ալֆ արտ»-ի՝ ի պատիվ «Թենթեն» կոմիքսների շարքին։ 2003 թվականին «Ալֆ արտ» անվանումն էլ կորցրեց իր արժեքը և մրցանակներն ուղղակի անվանեցին «Համաշխարհային կոմիքսների պաշտոնական մրցանակ (ֆրանս՝ le Palmarès Officiel du Festival international de la bande dessinée)»:

Բացի այդ մրցանակներից կա նաև շատ ավելի կարևոր մրցանակ, որը կոչվում է «Grand Prix de la ville d'Angoulême» և այդ մրցանակը շահած անձանց կոչում են «Grand Prix» շահող և տվյալ անձը դառնում է հաջորդ տարվա փառատոնի նախագահ։ Այսքան ժամանակ «Grand Prix» շահել է կանանցից միայն մեկ հոգի։ Դա եղել է Ֆլորենս Սեստակը[9]։

2007 թվականին Լյուիս Տրոնդեիմը (2006 թվականի «Grand Prix» շահող) փառատոնի համար ստեղծել է թալիսման՝ «Le Fauve (The Wildcat)» կոմիքսի կերպարը և 2008 թվականին շնորհվող մրցանակները եղել են այդ կերպարի տեսքով։

2005 թվականին հիմնական շնորհվող մրցանակներ

     * "Golden Wildcat"- լավագույն կոմիքս
     * Ժյուրիի ընտրություն- հանրության համակրանք
     * Առաջին կոմիքս գիրք մրցանակ- շնորհվում է երիտասարդ սկսնակ նկարիչի, ով ներկայացնում է իր առաջին աշխատանքը  
     * Ժառանգական մրցանակ- վերագրանցման կամ համաշխարհային կոմիկական ժառանգության մաս հանդիսացող ստեղծագործության առաջին հրատարակության համար

Մրցանակների կատեգորիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • "Golden Wildcat" մրցանակ - լավագույն ալբոմ
  • Մրցանակ- հանրության համակրանք
  • Մրցանակ- Արվեստի աշխատանք
  • Մրցանակ- Առաջին կոմիքս գիրք
  • Մրցանակ- 9-12 տարեկան երիտասարդների
  • Մրցանակ- 7-8 տարեկան երեխաների
  • Մրցանակ- լավագույն գովազդային հմայք
  • Մրցանակ- Ռենե Գոսինի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Angoulême BD». Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
  2. «Honoured at Angoulême, Spiegelman tries to turn the page on 'Maus'». France 24. 2012 թ․ հունվարի 27. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
  3. Lancel, Xavier. «Seven Hours Till Angoulême». Scarce/Bleeding Cool. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
  4. Pasamonik, Didier. "Disparition de Claude Moliterni, fondateur du Festival d’Angoulême ,"ActuaBD (Jan. 21, 2009). (Ֆրանսերեն)
  5. Société civile d'études et de recherches des littératures dessinées. Olivier Delcroix, Festival d'Angoulême, de Tintin à Titeuf, Le Figaro, 31 janvier 2013, (page consultée le 10 février 2013).
  6. Pascal, 1993, 53.
  7. «professionals». Festival International de la bande dessinée d'Angoulême. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
  8. Johnston, Rich. «Standing Out In The Crowd». SCARCE At Angoulême. Bleeding Cool. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
  9. «French comics festival marred by sexism row - BBC News». BBC News (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հունվարի 6. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.