Անգել Ռուսև
Անգել Ռուսև | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 13, 2001 (22 տարեկան) |
Ծննդավայր | Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մասնագիտություն | ծանրամարտիկ |
Անգել Ռուսև (բուլղար․՝ Ангел Христов Русев, հուլիսի 13, 2001, Բուլղարիա), բուլղարացի ծանրորդ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2021, 2022 և 2023 թվականների Եվրոպայի առաջնության չեմպիոն, 2019 թվականի Եվրոպայի առաջնության մրցանակակիր, 2018 թվականի Եվրոպայի պատանիների չեմպիոն։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականին բուլղարացի ծանրորդը հանդես է եկել աշխարհի պատանեկան առաջնությունում և մինչև 56 կգ քաշային կարգում զբաղեցրել է 12-րդ տեղը։
Նույն քաշային կարգում 2017 թվականին Անգել Ռուսևը Եվրոպայի պատանիների առաջնությունում արժանացել է բրոնզե մեդալի՝ 221 կգ ընդհանուր արդյունքով։
Հաջորդ տարի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում բուլղարացի թեթև ատլետը զբաղեցրել Է 5-րդ տեղը՝ երկամարտի 233 կգ ընդհանուր արդյունքով։ Նույն թվականին Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նա հաղթող է ճանաչվել։ 2018 թվականին մասնակցել է Աշխաբադում կայացած աշխարհի առաջնությանը, որտեղ մինչև 55 կգ քաշային կարգում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը[1][2]։
2019 թվականի Բաթումում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը Անգել Ռուսևը երկու վարժությունների արդյունքում դարձել է արծաթե մեդալակիր։ Պոկում վարժությունում նա դուրս է մնացել եռյակից, իսկ հրում վարժությունում նվաճել է փոքր ոսկե մեդալ[3][4]։
2021 թվականի ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում, մինչև 55 կգ քաշային կարգում Անգել Ռուսևը 258 կգ արդյունքով գրավել է առաջին տեղը և դարձել Եվրոպայի չեմպիոն։ «Պոկում» վարժությունում նա 111 կգ արդյունքով նվաճել փոքր բրոնզե մեդալ, իսկ «հրում» վարժությունում 147 կգ՝ փոքր ոսկե մեդալ[5]։
2021 թվականի դեկտեմբերին մասնակցել է Տաշքենդում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը։ Մինչև 55 կգ քաշային կարգում Անգելը երկու վարժությունների հանրագումարով 254 կգ քաշային կարգում դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ «Հրում» վարժությունում բուլղարացի ծանրորդը նվաճել է փոքր ոսկե մեդալ (144 կգ)[6]։
2022 թվականի մայիսին Տիրանայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Անգել Ռուսևը մինչև 55 կգ քաշային կարգում 257 կգ արդյունքով գրավել է առաջին տեղը և դարձել Եվրոպայի կրկնակի չեմպիոն։
Երևանում տեղի ունեցած Եվրոպայի 2023 թվականի առաջնությունում Անգել Ռուսևը մինչև 55 կգ քաշային կարգում երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է աշխարհամասի չեմպիոն։ «Հրում» վարժությունում բուլղարացին 141 կգ արդյունքով նվաճել է փոքր ոսկե մեդալ։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդյունք | Քաշ | Թվական | Մրցաշարի վայր | Պոկում | Հրում | Ընդհանուր քաշ |
Բրոնզ | մինչև 55 կգ | 2021 | Տաշքենդ, Ուզբեկստան | 110,0 | 144,0 | 254,0 |
Արդյունք | Քաշ | Թվական | Մրցաշարի վայր | Պոկում | Հրում | Ընդհանուր քաշ |
Արծաթ | մինչև 55 կգ | 2019 | Բաթում, Վրաստան | 110,0 | 146,0 | 256,0 |
Ոսկի | մինչև 55 կգ | 2021 | Մոսկվա, Ռուսաստան | 111,0 | 147,0 | 258,0 |
Ոսկի | մինչև 55 կգ | 2022 | Տիրանա, Ալբանիա | 113,0 | 144,0 | 257,0 |
Ոսկի | մինչև 55 կգ | 2023 | Երևան, Հայաստան | 109,0 | 141,0 | 250,0 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «IWF Results». IWF.net. International Weightlifting Federation. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «2018 World Weightlifting Championships Results». IWF.net. International Weightlifting Federation. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «2019 European Championships Start Book» (PDF). EWFed.com. European Weightlifting Federation. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «European Championships 2019 Mens Results» (PDF). EWFed.com. European Weightlifting Federation. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «2021 European Championships Start Book» (PDF). EWFed.com. European Weightlifting Federation. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «2021 World Championships Start Book» (PDF). IWF.sport. International Weightlifting Federation. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ангел Русев на сайте IWF
|