Անգել Կարալիյչև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգել Կարալիյչև
Ծնվել էօգոստոսի 21, 1902(1902-08-21)[1]
ԾննդավայրՍտրաժիցա, Վելիկո Տիրնովոյի մարզ, Բուլղարիա
Վախճանվել էդեկտեմբերի 14, 1972(1972-12-14)[1] (70 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և մանկագիր
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունԱզգային և համաշխարհային տնտեսագիտության համալսարան
 Angel Karaliychev Վիքիպահեստում

Անգել Կարալիյչև (բուլղար․՝ Ангел Каралийчев) (օգոստոսի 21, 1902(1902-08-21)[1], Ստրաժիցա, Վելիկո Տիրնովոյի մարզ, Բուլղարիա - դեկտեմբերի 14, 1972(1972-12-14)[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի գրող, մանկագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարալիյչևի մանկությունն անցել է Ստրաժիցայում։ 17 տարեկան հասակում դպրոցական գրական ամսագրում հրատարակվել է նրա առաջին "Orel" պոեմը։ Մի քանի տարի աշխատել է համայնքային ծառայությունում, այնուհետև հեռացել է հայրենի քաղաքից և սովորել Սոֆիայի համալսարանի քիմիական ֆակուլտետում։ 1928 թվականին ավարտել է Սոֆիայի ժողովրդական և համաշխարհային տնտեության համալսարանի դիվանագիտության ֆակուլտետը։

Կարալիյչևի առաջին խոշոր աշխատանքը՝ „Mauna loa“ բանաստեղծությունը, տպագրվել է 1923 թվականին, որին հաջորդել են "Ruj" կարճ պատվածքների ժողովածուն, 1925 թվականին՝ Mecho մանկական առաջին պատմվածքը։ Եղել է տարբեր գրական ամսագրերի համա-խմբագիր, համագործակցել է ձախակողմյան "Nov Put" ամսագրի հետ, որտեղ աշխատակցել է Ասեն Ռազցվետնիկովին, Նիկոլա Ֆուրնադժիևին, Գեորգի Ցավենին, և այս եռյակը կազմավորել է «Սեպտեմբերի 4» նշանավոր խումբը և ներկայացրել միջպատերազմյա ժամանակահատվածի բուլղարական գրականության ձախակողմյան գաղափարները։ 1924 թվականին դատապարտվել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության երիտասարդ անդամ Գեորգի Բակալովի կողմից, և «Սեպտեմբերի 4» դադրեցրել է իր համագործակցությունը "Nov Put"-ի հետ և Վլադիմիր Վասիլևի ղեկավարությամբ միացել "Zlatorog" (Ոսկեղջյուր) գրական ամսագրին։

Կարալիյչևը շարունակել է գրել կարճ պատմվածներ, հեքիաթներ, մանկական գրքեր և հավաքագրել է տարբեր ժողովրդական ավանդույթների լեգենդներն ու հեքիաթները մինչև մահ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աշորա», 1925
  • «Գանձ», 1927
  • «Խաբուսիկ աշխարհ», 1932
  • «Ռոսենի քարե կամուրջը», 1941
  • «Սոկոլի արտը», 1946
  • «Ժողովրդի պաշտպանը», 1949
  • «Մեչո», 1925
  • «Տիրամոր արցունքը», 1928
  • «Կավե թռչնիկը», 1941
  • «Փոքրիկ բուլղարացիներ»
  • «Մոխրոտը», 1958
  • «Բուլղարական ժողովրդական հեքիաթներ», 1965

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Ангел Каралийчев" Wikipedia. Sat. 29 Mar. 2014. Web. 28 May 2014.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգել Կարալիյչև» հոդվածին։