Անատոլի Կորոլչենկո
Անատոլի Կորոլչենկո | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1922 (102 տարեկան) |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, Դոնի մարզ, ՌԽՖՍՀ |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ժանրեր | արձակ |
Անդամակցություն | ԽՍՀՄ ժուռնալիստների միություն |
Պարգևներ |
Անատոլի Ֆիլիպովիչ Կորոլչենկո (ռուս.՝ Анатолий Филиппович Корольченко, ապրիլի 12, 1922, Դոնի Ռոստով, Դոնի մարզ, ՌԽՖՍՀ), ռուս գրող, լրագրող, ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ (1963)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անատոլի Ֆիլիպովիչը ծնվել է Դոնի Ռոստովում։ Առաջին պատանեկան հրապարակումը եղել է 1936 թվականին «Լենինի թոռնիկները» թերթում։ 1940 թվականին տասներորդ դասարանն ավարտելուց հետո համալրել է Կարմիր բանակի շարքերը։ Զինվորական ծառայությունն անցել է Մոլդովայում։ 1941 թվականի նոյեմբերին վաղաժամկետ ավարտել է հետևակային ուսումնարանը՝ լեյտենանտի աստիճանով։ Ստալինգրադում նշանակվել է օդային-դեսանտային զորքերում, ղեկավարել է մարտական վաշտը, գումարտակը, մի քանի անգամ զինվորների հետ մարտնչել Կարելյան, Ուկրաինական 3-րդ և 2-րդ ռազմաճակատներում։ Մասնակցել է Սվիրսկ-Պետրոզավոդսկի, Բալատոնսկի, Վիեննայի, Պրահայի պաշտպանական գործողություններին։ Անատոլի Ֆիլիպովիչ Կորոլչենկոն արժանացել է չորս զինվորական շքանշանների, բազմաթիվ մեդալների։
Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններից հետո ավարտել է Ռազմական մանկավարժական ինստիտուտը։ Անատոլի Ֆիլիպովիչը բանակում ծառայել է տարբեր պաշտոններում։ Զբաղեցրած վերջին պաշտոնը եղել է աֆրիկյան երկրներից մեկի բանակի Գլխավոր շտաբի ռազմական խորհրդատու։
Բանակից հեռանալուց հետո զբաղվել է գրական գործունեությամբ։ Համագործակցել է «Կրասնայա զվեզդա», «Կրասնոյե զնամյա», «Կոմսոմոլսկայա պրավդա» ռազմական թերթերի հետ։ 1963 թվականի մայիսին ընդունվել է ԽՍՀՄ ժուռնալիստների միություն։
1969 թվականին «Զվեզդա» ամսագրի երկու համարներում առաջին անգամ տպագրվել է նրա վավերագրական վեպը։ Նույն ամսագրում են հրապարակվել նաև նրա պատմվածքների ընտրանին, այնուհետև՝ ճանապարհորդական էսսեները։
1986 թվականին հրատարակվել է «Պլատով ատամանը» վեպը, որը պատմում է 1812 թվականի Հայրենական պատերազմի լեգենդար հերոս դոնյան ատամանի մասին[1]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Миусские рубежи (1971)
- В стране большой Джериги (1976)
- Сокрушение Миус-фронта (1978)
- Десантники атакуют с неба (М., 1980)
- И умер в Таганроге (1995)
- Жуков. Фрагменты жизни полководца (1995)
- Жуков приказал! (1996)
- Маршал Рокоссовский (1997)
- Генерал Скобелев (1997)
- Выбитый генералитет (2000)
- Нaд стaрой кaртой (2001)
- Генерал Платов (2002)
- Битва за Кавказ (2005)
- Освобождение Вены (2005)
- Маршалы победы (2006)
- Неистовый Жуков (2007)
- Раевский (2007)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Корольченко Анатолий Филиппович | Ридли | Книги скачать, читать бесплатно». readli.net (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապրիլի 12 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դոնի Ռոստով քաղաքում ծնվածներ
- ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս գրողներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Ռուս լրագրողներ