Անաստասիա Երմակովա
Անաստասիա Երմակովա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 23, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, գրական քննադատ, կենսագիր, հրապարակախոս և լրագրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի պետական երեկոյան մետալուրգիական ինստիտուտ և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Անդամակցություն | Ռուսաստանի գրողների միություն |
Պարգևներ |
Անաստասիա Գեննադիևնա Երմակովա (ռուս.՝ Анастасия Геннадьевна Ермакова, հուլիսի 23, 1974, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գրող, բանաստեղծուհի, գրաքննադատ, կենսագիր, հրապարակախոս և լրագրող։ Ռուսաստանի գրողների միության անդամ։ Լերմոնտովի անվան մրցանակի դափնեկիր (2010), Բունինի անվան մրցանակակիր (2011)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անաստասիա Երմակովան ծնվել է Մոսկվայում, 1974 թվականի հուլիսի 23-ին։ Դպրոցում ուսումը ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի մետալուրգիական ինստիտուտ և հաջողությամբ ավարտել այն։ Հետո ընդունվել և կրթություն է ստացել Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում[1]։
Երկար ժամանակ «Լիտերատուրնայա գազետա»-ում աշխատել է գլխավոր խմբագրի տեղակալ։ Նա «Ռուսաստանի բազմալեզու քնար» նախագծի գլխավոր խմբագիրն է, որը կողմնորոշված էր ազգային գրականության զարգացման ուղղությամբ[2]։ Ռուսաստանի գրողների միության անդամ է։ Երմակովայի գրական աշխատանքները տպագրվել են «Знамя», «Дружба народов», «Арион», «Дети Ра», «Октябрь» և այլ ամսագրերում, ինչպես նաև «Զրոյականների կանանց արձակ» գրական ժողովածուում։ Երմակովայի արձակը և բանաստեղծությունները թարգմանվել են մակեդոներեն, հունգարերեն և բուլղարերեն։
2010 թվականին «Ուրախության կետեր» գրքի համար արժանացել է Լերմոնտովի համառուսաստանյան գրական մրցանակի։ 2010 թվականին, այնուհետև 2015 թվականին ընդգրկվել է «Յասնայա Պոլյանա» մրցանակի ցուցակում[3]։ 2011 թվականին նրան շնորհվել է Բունինի մրցանակ։ 2015 թվականին «Դիքսի պրես» հրատարակչությունը հրատարակել է Երմակովայի «Պլաստիլին» վեպը, որն ընդգրկվել է Գորկու մրցանակի ցուցակում և արժանացել քննադատների ամենաբարձր գնահատականներին։ Միաժամանակ, «Նիկիտինյան դարպասների մոտ» մոսկովյան հրատարակչությունը հրատարակել է Երմակովայի «Առաջին անհրաժեշտության ապրանքներ» բանաստեղծական ստեղծագործությունների ժողովածուն[4][5]։
Բնակվում է Մոսկվայում։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրքեր
- Анастасия Ермакова "Пластилин" (վեպ),
- Анастасия Ермакова "Точка радости" (հավաքածու),
- Анастасия Ермакова "Предметы первой необходимости" (պոեզիայի ժողովածու),
- Анастасия Ермакова "Осень на Сиреневом бульваре" (պատմվածքների ժողովածու),
- Анастасия Ермакова "Серьезней последней молитвы... Особенности поэтики Надежды Болтянской" (կենսագրություններ և հուշագրություններ)։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լերմոնտովի անվան մրցանակի դափնեկիր, 2010
- Ընդգրկվել է Յասնայա Պոլյանա մրցանակի երկար ցանկում, 2010
- Բունինի անվան մրցանակակիր, 2011
- Ընդգրկվել է Յասնայա Պոլյանա մրցանակի երկար ցանկում, 2015
- Գորկու անվան մրցանակի երկար ցանկ, 2016
- «Խոսքին և հայրենիքին հավատարմության համար» մրցանակի կարճ ցանկ, 2016։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ермакова Анастасия». orenlit56.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.(չաշխատող հղում)
- ↑ «АНАСТАСИЯ ЕРМАКОВА ● «СВОЁ-РОДНОЕ-ВСЕЛЕНСКОЕ» ● ИНТЕРВЬЮ -» (անգլերեն). 2013 թ․ մայիսի 5. Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Ермакова Анастасия | Журнальный мир». xn--80alhdjhdcxhy5hl.xn--p1ai. Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Творческая встреча с писателем Анастасией Ермаковой». unatlib.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Творческая встреча с писателем Анастасией Ермаковой». ijevsk.bezformata.com. Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հուլիսի 23 ծնունդներ
- 1974 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ
- Ռուսաստանի գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Խորհրդային բանաստեղծներ
- Ռուս գրողներ
- Ռուս գրաքննադատներ
- Ռուս հրապարակախոսներ
- Ռուս լրագրողներ
- Միխայիլ Լերմոնտովի անվան գրական մրցանակի դափնեկիրներ
- Կենսագիրներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով