Ամրոց Քյոշկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամրոց Քյոշկ
Տեսակմշակութային արժեք և ամրոց
Վարչական միավորԵղեգնաձոր[1]
Երկիր Հայաստան[1]
Կազմված է մասերիցՍուրբ Աստվածածին եկեղեցի

Քյոշկ ամրոց[2], գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգիս և Մոզան գետերի միջև գտնվող քարաժայռերով պատած բլրի մոտ։

Քյոշկ ամրոցը գոյություն է ունեցել մ.թ.ա. 2-1 հազարամյակներում, այն եղել է անառիկ բերդ։ Այս ամրոցը համարվում է Սյունյաց աշխարհի հնագույն շինություններից մեկը։ Տեղացիները ամրոցի շրջակայքից հայտնաբերել են բազմաթիվ իրեր, ինչպես կենցաղային անյպել էլ մարտական նշանակություն ունեցող։ Քյոշկ ամրոցը, որը կառուցված է եռաշարք պարիսպներով, կանգուն է մինչև այսօր։

Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ Վարդանանց նահատակությունից հետո նրա հետ մի քանի գունդ նահանջում են դեպի «յամուր աշխարհն Արցախայ»։ Պատմիչը նաև ասում է՝ «Հասնելով Վայոց ձորի գավառի մեջտեղը, Եղեգիս և Մոզան գետերի միջև գտնվող քարաժայռերով պատած բլրի («Քյոշկ» ամրոց) մոտ, տեղի ամրության պատճառով մեծ արյունահեղություն արեցին»։

461 թվականին Գյուտ Արահեզացի կաթողիկոսի պատվերով ամրոցին կից կառուցվում է Վարդանանց գեղակերտ եկեղեցին, որի նպատակն է պատվով պահել Վարդանանց հիշատակի անունը։ Եկեղեցին կառուցված է սրբատաշ քարերով, երկգմբեթ և սյունազարդ վե Եթե նատնով։ 17-րդ դարում եկեղեցու խոնարհումից հետո, այդ նույն եկեղեցու տեղում կառուցվում է մեկ այլ եկեղեցի՝ Սուրբ Սարգիս եկեղեցի։ Եկեղեցու բակում հայտնաբերվել է Վարդանանց եկեղեցու հիմքի հատվ ծներից։ Սուրբ Սարգիս եկեղեցու պատին կա ագուցված խաչքար։ Խաչքարներ և տապանաքարեր կան նաև եկեղեցու բակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «ԵՂԵԳՆԱՁՈՐԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.