Ամրոց Քյոշկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Coa Illustration Elements Building Castle.svg
Ամրոց Քյոշկ
Տեսակմշակութային արժեք և ամրոց
Վարչական միավորԵղեգնաձոր[1]
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան[1]
Կազմված է մասերիցՍուրբ Աստվածածին եկեղեցի

Քյոշկ ամրոց [2], գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգիս և Մոզան գետերի միջև գտնվող քարաժայռերով պատած բլրի մոտ։

Քյոշկ ամրոցը գոյություն է ունեցել մ.թ.ա. 2-1 հազարամյակներում, այն եղել է անառիկ բերդ։ Այս ամրոցը համարվում է Սյունյաց աշխարհի հնագույն շինություններից մեկը։ Տեղացիներ ամրոցի շրջակայքից հայտնաբերել են բազմաթիվ իրեր, ինչպես կենցաղային անյպել էլ մարտական նշանակություն ունեցող։ Քյոշկ ամրոցը որը կառուցված է եռաշարք պարիսպներով, կանգուն է մինչև այսօր։

Ըստ պատմիչ Ստ. Օրբելյանի հաղորդած տեղեկության՝ Վարդանանց նահատակությունից հետո նրա հետ մի քանի գունդ նահանջում են դեպի «յամուր աշխարհն Արցախայ»։ Պատմիչը նաև ասում է՝ «Հասնելով Վայոց ձոր գավառի մեջտեղը, Եղեգիս և Մոզան գետերի միջև գտնվող քարաժայռերով պատած բլրի («Քյոշկ» ամրոց) մոտ, տեղի ամրության պատճառով մեծ արյունահեղություն արեցին»։

461 թվականին Գյուտ Արահեզացի կաթողիկոսի պատվերով ամրոցին կից կառուցվում է Վարդանանց գեղակերտ եկեղեցին, որի նպատակն է պատվով պահել Վարդանանց հիշատակի անունը։ Եկեղեցին կառուցված է սրբատաշ քարերով, երկգմբեթ և սյունազարդ վերնատնով։ 17-րդ դարում եկեղեցու խոնարհումից հետո, այդ նույն եկեղեցու տեղում կառուցվում է մեկ այլ եկեղեցի՝ Սուրբ Սարգիս եկեղեցի։ Եկեղեցու բակում հայտնաբերվել է Վարդանանց եկեղեցու հիմքի հատվածներից։ Սուրբ Սարգիս եկեղեցու պատին կա ագուցված խաչքար։ Խաչքարներ և տապանաքարեր կան նաև եկեղեցու բակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «ԵՂԵԳՆԱՁՈՐԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ»։ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (am-AM)։ Վերցված է 2021-07-09