Ամրիթսարի կոտորած (անգլ.՝ Jallianwala Bagh massacre, Amritsar massacre, ա.-փենջ.` ਜਲ੍ਹਿਆਂਵਾਲਾ ਬਾਗ਼ ਹਤਿਆਕਾਂਡ, դևանագարի՝ जलियांवाला बाग़ हत्याकांड, جليانوالہ باغ ہتياکانڈ, Jallianwala Bāġa Hatyākāṇḍ), անգլիական գաղութային իշխանությունների քաղաքականության դեմ ուղղված ցույցի գնդակոծումը[1]Ամրիթսարում, 1919 թվականի ապրիլի 13-ին։ Հնդկաստանի ազգային ազատագրական շարժման նշանակալի անցքերից է։
1919 թվականի մարտին անգլիացիները գործողության մեջ դրին պատերազմից հետո ռազմա–ոստիկանական ապարատի արտակարգ լիազորությունները պահպանելու մասին օրենքը։
Երկրով մեկ բարձրացավ պետական հակա-իմպերիալիստական պայքարի ալիք։ Ապրիլի 13-ին Ամրիթսարում տեղի ունեցավ բողոքի բազմահազարանոց ցույց։ Նախօրյակին քաղաք բերված զինվորները, գեներալ Օ. Դաերի գլխավորությամբ, կրակ բացեցին անզեն ամբոխի վրա։ Սպանվեց և վիրավորվեց ավելի քան 1000 մարդ[2]։
↑1920 [Cmd. 681] East India (disturbances in the Punjab, etc.). "Report of the committee appointed by the government of India to investigate the disturbances in the Punjab, etc." pp. 111-112. (Hereafter referred to as the "Hunter Report".)
↑Home Political Deposit, September, 1920, No 23, National Archives of India, New Delhi; Report of Commissioners, Vol 1, New Delhi
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 333)։