Ամիենի հաշտության պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
{{{Անվանում}}}
Definitive Treaty of Peace
Պայմանագրի տիպ Հաշտության պայմանագիր
Ստորագրվել է
— վայր
մարտի 25, 1802
Ամիենում Ֆրանսիա
Ուժի մեջ է մտել
— Պայմաններ
Մարտի 25, 1802
Անգլիան պարտավորվում էր Ֆրանսիային և նրա դաշնակիցներին՝ Իսպանիային ու Բատավյան հանրապետությանը, վերադարձնել նրանցից գրաված գաղութները (բացի Ցեյլոն և Տրինիդադ կղզիներից) և հանել զորքերը Մալթա կղզուց
Ուժը կորցրել է Մայիսի 18, 1803
Ստորագրել են Ֆրանսիայի ու նրա դաշնակիցների և Անգլիայի միջև
Լեզու Անգլերեն, ֆրանսերեն

Ամիենի հաշտության պայմանագիր (1802), կնքվել է Ամիենում (Ֆրանսիա), մարտի 27-ին, Ֆրանսիայի ու նրա դաշնակիցների և Անգլիայի միջև։ Պայմանագրով ավարտվեց հակաֆրանսիական երկրորդ կոալիցիայի քայքայումը։

Պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ամիենի հաշտության պայմանագրի, Անգլիան պարտավորվում էր Ֆրանսիային և նրա դաշնակիցներին՝ Իսպանիային ու Բատավյան հանրապետությանը, վերադարձնել նրանցից գրաված գաղութները (բացի Ցեյլոն և Տրինիդադ կղզիներից) և հանել զորքերը Մալթա կղզուց։ Ֆրանսիան պարտավորվում էր զորքերը դուրս բերել "Հռոմից, Նեապոլից և էլբա կղզուց։ Երկու կողմերը երաշխավորում էին Թուրքիայի տիրույթների ամբողջականությունը։

Ամիենի հաշտության պայմանագիրը միայն կարճատև դադար էր համաշխարհային տիրապետության համար անգլո-ֆրանսիական պայքարում։ 1803 թվականի մայիսի 22-ին պատերազմը վերսկսվեց նոր ուժով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամիենի հաշտության պայմանագիր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 318