Ամենայն Սրբոց եկեղեցի (Ապարաններ)
Ամենայն Սրբոց եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Քառամույթ գմբեթակիր բազիլիկա |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Ապարաններ, Ջուղայի շրջան |
Տարածաշրջան | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
Դավանանք | Հայ առաքելական |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Ներկա վիճակ | Ավերված |
Ժառանգության կարգավիճակ | Ոչ |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Հիմնադրված | 10-րդ 11-րդ դարեր |
Շինանյութ | Սրբատաշ բազալտ, թրծված աղյուս |
Ամենայն Սրբոց եկեղեցի, հայկական ավերված եկեղեցի ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանի Ապարաններ գյուղում[1][2]։
Ամենայն Սրբոց նահատակաց եկեղեցին հանդիսանում էր Ապարաններ բնակավայրի ամենահայտնի և մեծակառույց հուշարձանը[1]։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին գտնվում էր բնակավայրի կենտրոնական մասում՝ փոքր բարձրության վրա[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենայն Սրբոց նահատակաց եկեղեցին հիմնադրվել է 10-ից 11-րդ դարերում[1][2]։ Հանդիսանում էր եպիսկոպոսանիստ եկեղեցի[1]։
16-17-րդ դարերում դարում եկեղեցին վերակառուցվել է[1][2]։
Հայտնի է, որ եկեղեցու ծածկը և գմբեթը փլվել է դեռևս 1848 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով[1]։
Դեռևս մինչև 1970-ական թվականները դեռևս պահպանվում էին եկեղեցու ավերակները[1], այլ տվյալներով՝ մինչև 1957 թվականը[2]։
Ճարտարապետական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սրբոց Նահատակաց եկեղեցին քառամույթ գմբեթակիր բազիլիկա էր կառուցված սրբատաշ բազալտից և աղյուսից[2]։
Հարավային և արևմտյան ճակատներից ունեցել է մուտքեր։ Աբսիդն եղել է կիսաշրջանաձև, մույթերը՝ ուղղանկյուն։ Ունեցել է մեկ զույգ ավանդատներ թաքստոցներով։ Գմբեթը եղել է աղյուսաշեն բազմանիստ[2]։
Եկեղեցու արևմտյան կողմում եղել է գավիթ, զանգակատուն և օժանդակ այլ շինություններ[2]։
16-րդ դարում եկեղեցու վերանորոգման ժամանակ որմերում ագուցվել են մի քանի գեղաքանդակ խաչքարեր և այլ հուշարձանների բեկորներ։ Հյուսիսային ավանդատան որմերում եղած մի քանի խաչքարերից երեքը ունեցել են արձանագրություններ[1][3]։
19-րդ դարի վերջերին կիսավեր վիճակում գտնվող Սրբոց Նահատակաց եկեղեցի այցելած Ա․Սեդրակյանը հայտնել էր, որ եկեղեցու շինությունը մինչև կամարները քարից է կառուցված, իսկ կամարներն ու ծածկը՝ թրծված աղյուսով։ Նրա վկայության համաձայն՝ թաղակապ տաճարը բաժանված էր երեք մատուռի, որոնցից միջինը կառուցված է եղել չորս սյան վրա։ Երեք մատուռներն էլ ունեցել են գմբեթներ[1][4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Այվազյան, Արգամ, «Նախիջևանի կոթողային հուշարձաններն ու պատկերաքանդակներն», Երևան, 1987 թվական, էջ 72-73։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Այվազյան Ա. «Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները», «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1986 թվական, էջ 97։
- ↑ Ղևոնդ Ալիշան, Սիսական, էջ 370։
- ↑ Ա․Սեդրակյան, Հնութիւնք հայրենեաց ի գաւառին Երնջակու, Վաղ-պատ, 1872 թվական, էջ 71։