Ամենայն Սրբոց եկեղեցի (Ապարաններ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամենայն Սրբոց եկեղեցի
Հիմնական տվյալներ
ՏեսակՔառամույթ գմբեթակիր բազիլիկա
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԱպարաններ, Ջուղայի շրջան
ՏարածաշրջանՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ԴավանանքՀայ առաքելական
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԱվերված
Ժառանգության կարգավիճակՈչ
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՀայկական
Հիմնադրված10-րդ 11-րդ դարեր
ՇինանյութՍրբատաշ բազալտ, թրծված աղյուս

Ամենայն Սրբոց եկեղեցի, հայկական ավերված եկեղեցի ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանի Ապարաններ գյուղում[1][2]։

Ամենայն Սրբոց նահատակաց եկեղեցին հանդիսանում էր Ապարաններ բնակավայրի ամենահայտնի և մեծակառույց հուշարձանը[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին գտնվում էր բնակավայրի կենտրոնական մասում՝ փոքր բարձրության վրա[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենայն Սրբոց նահատակաց եկեղեցին հիմնադրվել է 10-ից 11-րդ դարերում[1][2]։ Հանդիսանում էր եպիսկոպոսանիստ եկեղեցի[1]։

16-17-րդ դարերում դարում եկեղեցին վերակառուցվել է[1][2]։

Հայտնի է, որ եկեղեցու ծածկը և գմբեթը փլվել է դեռևս 1848 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով[1]։

Դեռևս մինչև 1970-ական թվականները դեռևս պահպանվում էին եկեղեցու ավերակները[1], այլ տվյալներով՝ մինչև 1957 թվականը[2]։

Ճարտարապետական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբոց Նահատակաց եկեղեցին քառամույթ գմբեթակիր բազիլիկա էր կառուցված սրբատաշ բազալտից և աղյուսից[2]։

Հարավային և արևմտյան ճակատներից ունեցել է մուտքեր։ Աբսիդն եղել է կիսաշրջանաձև, մույթերը՝ ուղղանկյուն։ Ունեցել է մեկ զույգ ավանդատներ թաքստոցներով։ Գմբեթը եղել է աղյուսաշեն բազմանիստ[2]։

Եկեղեցու արևմտյան կողմում եղել է գավիթ, զանգակատուն և օժանդակ այլ շինություններ[2]։

16-րդ դարում եկեղեցու վերանորոգման ժամանակ որմերում ագուցվել են մի քանի գեղաքանդակ խաչքարեր և այլ հուշարձանների բեկորներ։ Հյուսիսային ավանդատան որմերում եղած մի քանի խաչքարերից երեքը ունեցել են արձանագրություններ[1][3]։

19-րդ դարի վերջերին կիսավեր վիճակում գտնվող Սրբոց Նահատակաց եկեղեցի այցելած Ա․Սեդրակյանը հայտնել էր, որ եկեղեցու շինությունը մինչև կամարները քարից է կառուցված, իսկ կամարներն ու ծածկը՝ թրծված աղյուսով։ Նրա վկայության համաձայն՝ թաղակապ տաճարը բաժանված էր երեք մատուռի, որոնցից միջինը կառուցված է եղել չորս սյան վրա։ Երեք մատուռներն էլ ունեցել են գմբեթներ[1][4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ապարաններ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Այվազյան, Արգամ, «Նախիջևանի կոթողային հուշարձաններն ու պատկերաքանդակներն», Երևան, 1987 թվական, էջ 72-73։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Այվազյան Ա. «Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները», «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1986 թվական, էջ 97։
  3. Ղևոնդ Ալիշան, Սիսական, էջ 370։
  4. Ա․Սեդրակյան, Հնութիւնք հայրենեաց ի գաւառին Երնջակու, Վաղ-պատ, 1872 թվական, էջ 71։