Jump to content

Ամարաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ամարաստան

Ամարաստան, բնակավայր Արևմտյան Հայաստանում, Վան քաղաքի մոտ, Լեզք գյուղից հարավ, մի բլրի վրա։ Ըստ ավանդության կառուցել է տվել ասորեստանյան տիրակալ Շամիրամը որպես ամառանոց։ Ամարաստանի մոտով է հոսում Մենուաի (Շամիրամի) ջրանցքը։ Ամարաստանը իբրև ունեցել է աշտարակներ և պղնձե դռներ։ Բլրի վրա կան վիմագիր արձանագրություններ։ Գրականության մեջ համարվում է քաղաք, դղյակ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]