Ամարաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ամարաստան

Ամարաստան, բնակավայր Արևմտյան Հայաստանում, Վան քաղաքի մոտ, Լեզք գյուղից հարավ, մի բլրի վրա։ Ըստ ավանդության կառուցել է տվել ասորեստանյան տիրակալ Շամիրամը որպես ամառանոց։ Ամարաստանի մոտով է հոսում Մենուաի (Շամիրամի) ջրանցքը։ Ամարաստանը իբրև ունեցել է աշտարակներ և պղնձե դռներ։ Բլրի վրա կան վիմագիր արձանագրություններ։ Գրականության մեջ համարվում է քաղաք, դղյակ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 212 — 992 էջ։