Ամապա ազգային անտառ
Տեսակ | ազգային անտառ |
---|---|
Կազմված է | Ամազոնի խոնավ անտառներ |
Երկիր | Բրազիլիա |
Վարչատարածք | Ամապա |
Հիմնվել է | ապրիլի 10, 1989 |
Մակերես | 4603,6 կմ²[1] և 460 360 հեկտար |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Ամապա ազգային անտառ (պորտ.՝ Floresta Nacional do Amapá), ազգային անտառ Բրազիլիայի Ամապա նահանգում։
Տեղագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամապա ազգային անտառը բաժանված է Պրակուուբա (52.85%), Ֆեռեյրա Գոմիս (44.07%) և Ամապա (3.08%) մունիցիպալիտետների միջև՝ Ամապա նահանգում[2]։ Ունի 460352.61 հա տարածք[3]։
Անտառը հյուսիսից սահմանակից է փոքր Մուտում գետին, արևելքից՝ Ֆալսինո գետին, արևմուտքից սահմանակից է Արագուարի գետին, իսկ հարավից՝ Ֆալսինո և Արագուարի գետերի միախառնման վայրին։ Ծայր հյուսիսում կան նշանակալի լեռնային բարձրություններ, որոնք պատկանում են Տումուկումակի համալիրին[2]։ Արևելքից այն միացած է Ամապա պետական պարկին՝ 2369400 հա տարածքով, որը կայուն օգտագործվող բնապահպանական միավորում է, ինչն էլ ստեղծվել է 2006 թվականին[4]։ Հյուսիս- արևմուտքում այն սահմանակից է Տումուկումակի լեռնային ազգային պարկին[2]։
Շրջակա միջավայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամապա ազգային անտառը Ամազոն բիոմում է[3]։ Ներառում է խոնավ արևադարձային անտառի մի մեծ տարածք։ Այն հասանելի է միայն մեկ կենսունակ ջրային ուղիով՝ Արագուարիով՝ Պորտու Գրանդի մունիցիպալիտետից։ Բուսականությունը ներառում է ամազոնյան տեսակներ, ինչպիսիք են՝ Dinizia excelsa, Vouacapoua americana, Caryocar villosum և այլն։ Արմավենիներից են՝ ասաին ու Iriartea exorrhiz[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամապա ազգային անտառը ստեղծվել է 1989 թվականի ապրիլի 10-ի 97.630 նախագահական հրամանագրով։ Կառավարվում է Չիկո Մենդեսի կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[3]։ Այն դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Նպատակն է աջակցել անտառային ռեսուրսների կայուն բազմակի օգտագործմանը և գիտական հետազոտությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հայրենի անտառների կայուն շահագործման մեթոդների վրա[5]։ Ամապան կենսաբազմազանության միջանցքի մի մասն է, որը ստեղծվել է 2003 թվականին[6]։ Խորհրդատվական խորհուրդը հիմնվել է 2008 թվականի դեկտեմբերի 12-ին՝ 100-րդ հրամանագրով։ Կառավարման ծրագիրը հաստատվել է 2014 թվականի հունվարի 9-ին[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արգելոցների համաշխարհային տվյալների շտեմարան — 1981.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FLONA do Amapá – ISA
- ↑ 3,0 3,1 3,2 «Flona do Amapá – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ FES do Amapá – ISA
- ↑ Unidade de Conservação ... MMA
- ↑ Corredor de Biodiversidade do Amapá Biodiversity Corridor
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Corredor de Biodiversidade do Amapá Biodiversity Corridor (PDF), Belém: CI-Brasil, Governo do Amapá, Fundação Lee & Gund, 2007, Վերցված է 2016-11-05-ին
- FES do Amapá (Portuguese), ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2016-07-06-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Flona do Amapá (Portuguese), Chico Mendes Institute for Biodiversity Conservation, Արխիվացված է օրիգինալից 2016-09-15-ին, Վերցված է 2016-07-06-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - FLONA do Amapá (Portuguese), ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2016-07-06-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Unidade de Conservação: Floresta Nacional de Amapá (Portuguese), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016-07-06-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)