Jump to content

Ամանորը Բելառուսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամանորը Բելառուսում

սկսածդեկտեմբերի 31
մինչևհունվարի 1

Ամանորը Բելառուսում, պետական տոն և հանգստյան օր, որը տոնվում է երկրի բնակիչների կողմից՝ համապատասխան գրիգորյան օրացույցի։ Մեկնարկում է դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը։ Բելառուսում Ամանորը դիմավորելը նման է Ուկրաինայում և Ռուսաստանում այդ տոնը դիմավորելուն։ Հին Նոր տարին երկրում շարունակում է տոնել երկրի բնակչության կեսից ավելին։

Պատմություն և սովորույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսական ամանորյա ավանդույթները նոր և հին ուղղությունների խառնուրդ են։ Հնում բելառուսները, ինչպես և արևելյան սլավոնացիները, նշում էին Նոր տարին սեպտեմբերի 1-ին՝ որպես բերքի տոն։ Ժամանակակից բելառուսների համար Նոր տարին բարեկամների և ընկերների հետ ուրախ և աղմկոտ ընկերակցությամբ տոնը նշելն է, նրանք զբոսնում են քաղաքում՝ միասին ճանապարհելով անցած տարին։ Ավանդական բելառուսական Ձմեռ պապը Սուրբ Նիկոլայն է (Святы Мікола)[1]: Խորհրդային ժամանակներից նրա անփոխարինելի օգնականն ու ուղեկիցը նվերներ բաժանելու գործում Ձյունանուշն է։

Ամանորյա սովորույթների ձևավորման գործում մեծ է եղել ԽՍՀՄ-ի դերը։ Տոնը հատկապես մեծ ուրախություն է առաջացնում երեխաների մոտ։ Նոր տարվա նախօրեն երկրի ամենաուրախ ժամանակաընթացքն է։ Շուրջբոլորը տոնածառներ են զարդարում, կազմակերպում են ամանորյա ցերեկույթներ, համերգներ, մթերքներ և տարբեր զարդարանքներ են գնում ամանորյա սեղանի համար, միմյանց համար նվերներ և բացիկներ են պատրաստում։ Նոր տարին բելառուսները ավանդաբար դիմավորում են ընտանիքի հետ, երիտասարդությունը այցելում է ռեստորաններ, տարբեր երեկույթներ ու համերգներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Новый год». Calend.ru. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.