Ամանորը Ռուսաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամանորը Ռուսաստանում
Новый Год

Տեսակպետական տոն
ԵնթադասՆոր տարվա օր
ԱմսաթիվՍեպտեմբերի 1, Հունվարի 1, Հունվարի 2, Հունվարի 3, Հունվարի 4, Հունվարի 5, Հունվարի 6 և Հունվարի 8
Տոնվում է Ռուսաստան, հետխորհրդային պետություններ և  ԽՍՀՄ
սկսածդեկտեմբերի 31
մինչևհունվարի 1

Ամանորը Ռուսաստանում, մեկն է Ռուսաստանի տոնական օրացույցային օրերից։ Նշվում է դեկտեմբերի 31-ին և հունվար 1-ին։

Տոնի հանդես գալու պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև XVIII դարը նոր տարին Ռուսաստանում չի սկսվել հունվարին, ինչպես հիմա, այլ մարտից(մինչև 1942 թվականը և սեպտեմբերից (1942) թվականից հետո)[1] Նոր տարվա տոնման մասին տեղեկություններ են եղել 15-րդ դարից Մոսկվացիների «փարիզյան բառարանում» 16-րդ դար) պահպանվել է Ամանորի ռուսական անվանումներ

Նոր տարվա տոնակատարությունը մինչև 1700 թ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանորիին Մոսկվայի Կրեմլում արարողությունները(«Նոր տարեսկզբի», «Տարվա հրաժեշտի») սկսվում էին մեր ժամանակով մոտավորապես առավոտյան ժամը իննից։ Մոսկովյան Կրեմլի տաճարի հրապարակում` հյուսիսային դռների հակառակ կողմում` Արխանգելսկի տաճարի(Մոսկվա) և Գրանիտե պալատի կարմիր սյունասրահում, տեղադրվում էր մեծ բեմահարթակ։ Բեմը ծածկվում էր պարսկական և թուրքական գորգերով։ Արխանգելյան տաճարի և Իվան Մեծի զանգակատան միջև՝ բարձունքի վրա, դրվում էին երկու սեղաններ, որոնցից մեկը Ավետարանների, իսկ մյուսը՝ սրբապատկերների(Սիմոն Ստոլպնիկ ժամանակագրի) համար։ Անալոյի դիմաց դնում էին մեծ մոմեր, սեղան և արծաթյա բաժակներ օրհնված ջրերի համար։ Սեղանների հակառակ կողմում դնում էին գահեր` մեկը` պատրիարքի համար, մյուսը ` ցարի։ Մոսկվայի և ամբողջ Ռուսաստանի պատրիարքը հոգևորականների ուղեկցությամբ մտնում էր արևմտյան դռնից(Ուսպենսկի տաճար)։ Նրանք բերում էին սրբապատկերներ, խաչեր և վահանակներ։ Երբ պատրիարքը հրապարակ էր դուրս գալիս, Բլագովեվեշչենսկի պատշգամբից դուրս էր գալիս ցարը։ Պատրիարքի և ցարի մուտքը ուղեկցվում էր Իվան Մեծի զանգերի ձայնով։ Թագավորը ակնածանքով համբուրում էր Ավետարանը և սրբապատկերները, նրան օրհնում էր պատրիարքլը։ Կաթողիկոսը հատուկ ելույթում հարցնում էր թագավորի առողջության մասին։ Թագավորը պատասխան խոսքը ավարտում էր. «Աստված տվել է, կենդանի եմ»։ Հոգևորականները և բոյարները ըստ աստիճանի զբաղեցնում էին տեղերը թագավորի ու կաթողիկոսի շուրջը։ Մայր տաճարի հրապարակը (Մոսկվա) լցված էր ծառայող մարդկանցով։ Բլագավեշչենսկից մինչև Արխանգելյան տաճարը կառուցված բեմահարթակին կանգնած էին սեղանապետերը, մառանապետերը և պալատականները, իսկ նրանց հետևում որպես հյուր կանգնած էր վաճառականությունը։ Մոսկովյան Կրեմլի Բլագավեշչենսկի տաճարից մինչև Ուսպենսկի տաճար ընկած հարթակին կանգնած էին ցածր կարգի սեղանապետեր, նրանց հետևում ` ատենադպիրներ։ Հարթակում կանգնածներից էին նաև գեներալներ, հրամանատարներ, նշանավոր դեսպաններ, օտարերկրյա հյուրեր և այլ պաշտոնավորներ։ Հարթակների միջին մասում և նրանց դիմաց կանգնած էին ստրելեցներ` ռազմական դրոշներով, թմբուկներով, զենքերով։ Սկսվում էր թագավորին հարգանք և խոնարհում մատուցելու ժամը։ Մետրոպոլիտները, արքեպիսկոպոսները, եպիսկոպոսները և հոգևոր դասի մյուս ներկայացուցիչները երկուական մոտենում և խոնարհվում էին թագավորին ու կաթողիկոսին։ Կաթողիկոսը ողջույնի երկար խոսքով դիմում էր թագավորին։ Թագավորը կարճ պատասխանից հետո ակնածանքով համբուրում էր Ավետարանը և սրբապատկերները։ Հոգևոր դասի ներկայացուցիչները, մոտենալով թագավորին ու կաթողիկոսին, շնորհավորում էին գլխի խոնարհումով։ Թագավորը նույն կերպ էր պատասխանում, իսկ կաթողիկոսը՝ օրհնությամբ։ Ապա թագավորին շնորհավորում էին բոյարները և մյուս աշխարհիկ պաշտոնյաները սովորականից ավելի խոնարհումով(խոնարհվելով մինչև հատակը)։ Արտասանվում էր շնորհավորական ճառը։ Հետո բոյարները շնորհավորում էին կաթողիկոսին։ Երբ փոխադարձ շնորհավորանքները ավարտվում էին, թագավորին շնորհավորում էր ողջ հրապարակը։ Հրապարակում բոլոր գտնվողները, բացի ստրելեցներից, ճակատներով հատվածում էին գետնին։ Արարողության ավարտից հետո թագավորը մտնում էր Բլագավեշչենսկի եկեղեցին պատարագին մասնակցելու համար։

Պետրոս I-ի բարեփոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Պետրոս I-ը Ամանորը չի սկսվել հունվար 1-ին. այն տոնվել է մարտ ամսին։ Պետրոս I հայտնի դարձավ, որ ոչ միայն եվրոպական քրիստոնյա պետություններում, այլև սլավոնական ժողովուրդների մոտ ամառը հաշվվում է Քրիստոսի ծննդից 8 օր հետո, այսինքն՝ հունվարի 1-ին։ Պետրոս I-ը մտցրեց բնակարանները ճյուղերով, պսակներով և տոնածառերով զարդարելու ավանդույթը, որը հետագայում մոռացվեց է և վերածնվեց XIX դարում։

Նոր ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի դեկրետով Նոր տարին համընկնում է եվրոպականին։ 1929 թվականից սկսած՝ տոնվում է միայն Ծննդյան տոնը, իսկ Նոր տարին դառնում է սովորական աշխատանքային օր։ Սակայն 1935 թվականի դեկտեմբերի 28-ին Պրավդա» թերթում հրապարակված Պավել Պաստիշինի նամակում ասվում էր.

«Նախահեղափոխական շրջանում բուրժուական պաշտոնյաները իրենց երեխաների համար եղևնիներ էին դնում։ Աշխատավորների երեխաները նախանձով էին նայում պատուհաններից երևացող բազմագույն լույսերով շողշողացող եղևնիներին։ Պետք է Նոր տարվա օրերին կազմակերպել եղևնիներ դպրոցներում, մանկատներում, պիոներ-պալատներում, մանկական ակումբներում։ Եկե'ք կազմակերպենք ուրախ Նոր տարի երեխաների համար։»

Մինչև 1947 թվականի հունվարի 1-ը Նոր տարին մնում է աշխատանքային օր։ 1947 թվականի դեկտեմբերի 23-ի հրամանով այն դառնում է տոնական օր։ 1992 թվականի սեպտեմբերի 25օրենքով Ռուսաստանում հունվարի 2-ն էլ է դառնում ազատ օր։ 2005 թվականից Ռուսաստանում հունվարի 1-5-ը ամանորյա արձակուրդների օրեր են դառնում։ Սուրբ Ծննդյան տոների հետ միասին ազատ օրերը տևում են 10 օր։ 2013 թվականից ամանորյա արձակուրդների տևողությունը դարձել է հունվարի 1-8-ը։

Ամանորյա ավանդույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս I-ի կողմից Ռուսաստանում որպես տարվա սկիզբ ընդունվեց հունվարի 1-ը, և դա դարձավ նրա բարեփոխումներից մեկը։ Ամանորը 1700 թվականից Մոսկվայում տոնվում էր 7 օր։ Տանտերերը տների և դարպասների առաջ պետք է զարդարեին փշատերև ծառեր և ամեն երեկո վառեին ձյութե տակառներ։ Բաց էին թողնվում հրթիռներ, Կրեմլի դիմաց կրակում էին 700 թնդանոթներից, իսկ սեփական բակերում` փոքր զենքերից։ Այս ամենը արվում է գերմանական օրինակով։

Ռուսաստանում կան մի շարք ավանդույթներ, որոնց մի մասը պահպանվել է Սուրբ Ծննդից։ Ամանորի գիշերն ընդունված էր հագնվել նոր ու լավագույն հագուստը, որպեսզի նոր տարին մտնեին նորացված։ Մարվում էին բոլոր պարտքերը նոր տարում պարտքեր չունենալու համար։ Ամանորի նախօրեին քնել նույնպես պետք չէր, որպեսզի տարին անհետաքրքիր չանցներ(մինչև 7 տարեկան երեխաներին քնել թույլատրվում էր)։ Ամանորյա սեղանը պետք է ծանրաբեռնված լիներ ուտելիքներով և խմիչքով, որ ողջ տարին ուրախ անցներ։ Տանից պետք է դուրս հանվեր կոտրված սպասքը, լվանացվեին հայելիներն ու պատուհանները։ Սեղանին դրվում էին տարբեր կենդանիների համար սիրելի ուտելիքներ։ Եթե առնետի տարի է, պանիր, կապիկի տարվա դեպքում՝ արմավ և այլն։

Ամանորյա սեղան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր տարին դիմավորելու համար դեկտեմբերի 31-ին ամանորյա սեղանի շուրջ են հավաքվում հարազատները։ Նրանք հիշում են տարվա ընթացքում տեղի ունեցած կարևոր դեպքերը և միմյանց ցանկանում, որ նոր տեղափոխվեն բոլոր լավ բաները։ Երկրի նախագահի ելույթից հետո 0 անց 0 րոպեին(հունվարի 1) հնչում են զանգերը։ Զանգերի ղողանջի հետ իրար են խփում բաժակները և պահում երազանքներ։

Ձմեռ պապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում Ձմեռ պապը Նոր տարվա հեքիաթային խորհրդանիշ-կերպար է։ Խորհրդային շրջանում ընդունված էր Ձմեռ պապի նոր կերպարը։ Նա հայտնվում էր երեխաներին և տոնածառի տակ թողնում նվերներ։ Նրան օգնում էր Ձյունանուշը։

Ամանորյա ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ՍՍՀՄ-ում Ամանորից առաջ հեռուստատեսությամբ ցուցադրում են «Ամանորյա ֆիլմերի ժողովածու։ Օրինակ.

Մեր օրերում ավանդույթը շարունակվում է։

Ամանորյա մուլտֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «РусАрх - ЧЕРЕПНИН Лев Владимирович». rusarch.ru. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.