Jump to content

Ամազոն գետի դելտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամազոն գետի դելտա

Ամազոն գետի դելտա (պորտ.՝ Delta do Amazonas) իրենից ներկայացնում է բավականին արտասովոր ալյուվիալ ձևավորում, որը ձևավորվել է Ամազոն (աշխարհի ամենաջրառատ գետը) և Տոկանտինս գետերի միախառնման արդյունքում։ Տեղակայված է Հարավային Ամերիկայի հյուսիսային հատվածում։ Անմիջապես դելտայի և էստուարի մեջ են լցվում ավելի քան հարյուր մանր գետեր ու գետակներ։ Ամեն տարի դելտա է լցվում միջինում 6591 կմ³ ջուր և ավելի քան 1 մլրդ տոննա պինդ նստվածքներ։ Դելտայի տարածքը մտնում է բրազիլական Պարա և Ամապա նահանգների կազմի մեջ։ Դելտայի ներսում և նրա վտակներում գտնվող կղզիները ծածկված են արևադարձային անտառներով։

Ատլանտյան օվկիանոսի մակընթացային ուժեղ հոսանքների հետևանքով[1], որոնք քայքայում են գետի նստվածքները, Ամազոնի դելտան յուրահատուկ է նրանով, որ այն չի մտնում Ատլանտյան օվկիանոսի մեջ, այլ ընկած է 200-350 կմ խորությամբ էստուարի մեջ։ Մոտ 4մ բարձրությամբ մակընթացային ալիքը մինչև 25 կմ/ժ արագությամբ բարձրանում է դելտայով վերև։ Դրա պատճառով զգալի չափեր ունեցող դելտան (100 հզ կմ²) այնուամենայնիվ զիջում է համեմատ ավելի սակավաջուր դելտա ունեցող Միսիսիպի գետին (150 հզ կմ²)[2] և Գանգեսին, որոնց գետաբերանները ակտիվորեն մեծանում են ուժեղ մակընթացությունների բացակայության պատճառով։ Ամեն դեպքում դելտայի իրական չափթրի մասին հարցը դեռ քննարկման առարկա է[3]։ Ծովային մակընթացային ալիքների շնորհիվ դելտայի կենդանական և բուսական աշխարհները տարբերվում են իրենց ինքնատիպությամբ (ծովային մակընթացությունները զգացվում են գետի հոսանքով 1000 կմ վերև հեռավորության վրա)։ Մյուս կողմից, քաղցրահամ ջրերի զգալի մուտքը Ատլանտյան օվկիանոս հանգեցրել է այս հատվածում լայնածավալ աղազերծված տարածքի ձևավորման, որը ստացել է Քաղցրահամ ծով անունը և դելտային հարում է արևելյան հատվածից։

Ամազոնի դելտայի ամենալայն հատվածը կազմում է 325 կմ, դրա հիմնական բաղդրիչը համարվում է Մարաժո կղզին, որի ափերը ողողում են Բրագանս կամ Ռիո-Մակապու գետը (հյուսիսից), Տաժապուրու և Ռիո-Պարա (հարավից) գետերը։ Դելտայում մյուս խոշոր կղզիներն են՝ Իլհա Գչանդե դե Գուրուպան, Բայլիկին, Կուռուան, Ժանաուկուն, Կավիանան, Մեշիանան[3]։ Մարդու ամենահին բնակավայրը Ամազոնի դելտայում հիմնվել է մոտ 10 400 տարի առաջ։ Բեռնի համալսարանի գիտնականները եկել են այս եզրակացությանը, տեղի գտածոներով ածխաջրածնային հետազոտություններ անցկացնելով։ Ներկա պահին դելտայում տեղակայված են մի քանի տասնյակ մանր և խոշոր բնակավայրեր։

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Амазонка – природное чудо планеты». «В мире интересного» (ռուսերեն). 2014 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  2. Корытный Л. М., Ильичёва Е. А., Павлов М. В., Амосова И. Ю. Гидролого-морфологический подход к районированию дельты реки Селенги(ռուս.) // «География и природные ресурсы» : научный журнал. — Н.: «Академическое издательство „Гео“», 2012. — № 3. — С. 47–54. — ISSN 0206-1619.
  3. 3,0 3,1 «Дельта Амазонки». «Планета Земля» (ռուսերեն). 2016 թ․ հունվարի 2. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)