Աղոթող միանձնուհին
Աղոթող միանձնուհին | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Մարտին վան Մեյտենս[1] |
տարի | 1731[1] |
բարձրություն | 28 սանտիմետր[1] |
լայնություն | 21 սանտիմետր[1] |
ժանր | դիմապատկեր[1] |
նյութ | յուղաներկ և պղինձ |
գտնվում է | Շվեդիայի ազգային թանգարան |
հավաքածու | Շվեդիայի ազգային թանգարան[2] |
սեփականատեր | Կառլ Գուստավ Տեսին[3] |
կայք | |
Ծանոթագրություններ |
Աղոթող միանձնուհին (շվեդ . Knäböjande nunna, «Ծնկած միանձնուհին»), շվեդ նկարիչ Մարտին վան Մեյտենսի 1731 թվականի երփնագիր է, որն այժմ գտնվում է Ստոկհոլմի Ազգային թանգարանում[4]։ Այն պղնձի վրա նկարված կրկնակի նկար է[4], որի մի կողմում պատկերված է աղոթող միանձնուհի, իսկ հետևի մասում՝ էրոտիկ պատկեր է[5][6]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում պատկերված է երիտասարդ միանձնուհի, որ ծնկադիր աղոթարանի վրա աղոթում է։ Աղոթարանի վրա կարմիր ծածկոց կա և բաց աղոթագիրք[7]։ Միանձնուհին շրջվել է դեպի ձախ և ժպտում է։ Ճաղերի հետևից երիտասարդ կնոջը դիտում է տարեց միանձնուհի[8]։
Նկարի իմաստը իսկապես հասկանալու համար հարկավոր է տեսնել նկարի հակառակ երեսը։ Դարձերեսին երևում է նույն միանձնուհին ետևից, բայց նրա սքեմը բարձրացված է գոտուց վեր՝ դիտողին ցույց տալով նրա հետույքը, որն այս դեպքում համապատասխանում է դիմերեսի վրա ներկա պառավին. պատրանք, և ակնհայտ կրոնականությունը խավարվում է կոնկրետ զգայականությամբ, որն ուժեղացնում է այս կնոջ մարմնի մարմնականությունը[5]։
Մեյթենսը նկարը ստեղծել է Ավստրիայի Մարիա Թերեզայի Վիեննայի արքունիք տեղափոխվելուց անմիջապես առաջ։ Կայսրուհու արքունիքում նա երբեք նման հակասական գործեր չի ստեղծել (քանի որ Մարիա Թերեզային դուր չեն եկել իր պալատներում առկա մերկ առասպելական կերպարները և ծածկել է տվել դրանք, ըստ հնարավորության), այլ ավելի շուտ դիմանկարներ կամ պալատական կյանքի տեսարաններ[5][9]։ Հետևաբար, այս նկարը մի տեսակ եզակի է նկարչի կարիերայում, որը, հավանաբար, լինելով համոզված բողոքական, պարզապես նպատակ է ունեցել ծաղրել կաթոլիկությունը[9]։
Եթե նկատի ունենանք ժամանակի սովորույթները, ապա այս նկարը բեմադրում է եռակի օրինազանցություն՝ լինելով գայթակղության տեսարան երկու կանանց միջև (լեսբիական կապ), կրոնավոր կանանց միջև կամ երիտասարդ կնոջ և տարեց կնոջ միջև, որի դիտակետը երկրորդ պատկերում համընկնում է հանդիսատեսինի հետ[8]։ Նկարը նաև սկանդինավյան «ծածկված նկարների» մասին վկայություն է, որոնք լայնորեն տարածված էին 18-րդ դարում, հատկապես Ֆրանսիայի թագավորությունում՝ սրանք կտավներ էին, որոնք մի կողմից ցույց էին տալիս սովորական և անմեղ պատկեր, որն իրականում ծածկում էր նկարի հակառակ երեսի չարաճճի պատկերը։ Նման մոտեցում կար Ֆրանսուա Բուշեի որոշ կամ Ֆրանցիսկո Գոյայի երկու՝ «Հագնված մախա» և «Մերկ մախա» կտավներում[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://collection.nationalmuseum.se/eMuseumPlus?service=ExternalInterface&module=collection&objectId=117881&viewType=detailView
- ↑ http://europeana.eu/portal/record/2048005/Athena_Plus_ProvidedCHO_Nationalmuseum__Sweden_117881.html
- ↑ https://www.derstandard.at/story/2000010900818/martin-van-meytens-portraetkunst-mit-ausfluegen-ins-frivole
- ↑ 4,0 4,1 «Nationalmuseum - Kneeling Nun» (անգլերեն).
- ↑ 5,0 5,1 5,2 Stollberg-Rilinger, Barbara (2022 թ․ հունվարի 18). Maria Theresa: The Habsburg Empress in Her Time (անգլերեն). Princeton University Press. ISBN 978-0-691-21985-1.
- ↑ «Dietro il quadro, il lato nascosto dell'arte» (իտալերեն). 2015 թ․ դեկտեմբերի 19.
- ↑ Byer, Silvia Giovanardi; Cecchini, Fabiana (2017 թ․ մայիսի 11). Representations of Female Identity in Italy: From Neoclassism to the 21st Century (անգլերեն). Cambridge Scholars Publishing. էջեր 58–59. ISBN 978-1-4438-9272-8.
- ↑ 8,0 8,1 8,2 «Les variantes habillé-déshabillé (version moins chaste) - - Variantes Boucher Dali Goya Ingres Renoir Wiertz - - artifexinopere» (ֆրանսերեն).
- ↑ 9,0 9,1 «Monja arrodillada - Martin van Meytens» (իսպաներեն).
|