Աղասար (լեռ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղասար (այլ կիրառումներ)
Աղասար | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Օրդուբադի շրջան |
Լեռնաշղթա | Զանգեզուրի լեռներ |
Աղասար, Դուջդաղ, լեռ Ադրբեջանի Օրդուբադի շրջանում (հյուսիս-արևմտյան մասում), Զանգեզուրի լեռնաշղթայում, Ներքին Ագուլիս գյուղի մոտ[1]։ Լերկ է ու բուսականությամբ զուրկ։ Գտնվում է Գինդար լեռից մոտ 2 կմ հարավ։ Ծովի մակարդակից ունի մոտ 1260 մետր բարձրություն։ Լեռնաշղթան ձգվում է մինչև Նունիս գյուղի լեռնախմբերը։ Այս լեռան փեշին է գտնվում Ագուլիսի Մեծ Աստվածածին վանքի համալիրը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 157 — 992 էջ։
- ↑ Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։