Ակսել Բակունց (երաժիշտ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակսել Բակունց (այլ կիրառումներ)
Ակսել Բակունց | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1946 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Մահացել է | հունվարի 13, 2012 (65 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | ջազ երաժիշտ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Ակսել Վահանի Բակունց (մականունը՝ Կոկա, նոյեմբերի 22, 1946, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 13, 2012, Երևան, Հայաստան[1]), կոնտրաբասահար, երաժիշտ, ջազմեն։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2006)։
Աննա Բակունցի հայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակսել Բակունցը ծնվել է 1946 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոնտրաբասի դասարանում։ Ղեկավարել է «Կռունկ» (1966-1969, նաև հիմնադիրներից), «Սերպանտին» 1969 թվականից, 1971-1981 թվականներին՝ գեղարվեստական ղեկավար), «Արմինա» էստրադային երաժշտական համույթները, միաժամանակ՝ «Լևոն Մալխասյան, Ա. Թութունջյան, Ա. Զաքարյան, Ա. Բակունց» քառյակում։ Եղել է «Հայհամերգի» միավորման գեղարվեստական ղեկավարը, Հայաստանում վոկալ-գործիքային խմբերի հիմնադիրներից։ Մեծ ավանդ է ունեցել էստրադային արվեստի ոլորտի կադրերի պատրաստման գործում։ Հիմնել և ղեկավարել է «Հայհամերգ»-ին կից էստրադային ստուդիան, որը հետագայում վերանվանվել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի[2]։ Մահացել է 2012 թվականի հունվարի 13-ին Երևանում։
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Այսրկովկասյան երաժիշտ-կատարողների 3-րդ մրցույթի դափնեկիր (1969, Երևան),
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2006),
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2010)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Մահացել է Ակսել Բակունցը
- ↑ «Ակսել Բակունցի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Նոյեմբերի 22 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հունվարի 13 մահեր
- 2012 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ երաժիշտներ
- Հայ ջազմեններ