Ակիմ Սաթյան
Արտաքին տեսք
Ակիմ Սաթյան | |
---|---|
Ծնվել է | 1899 |
Ծննդավայր | Մեղրի |
Մահացել է | 1968 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ակիմ Իվանի Սաթյան (1899, Մեղրի - 1968, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Միջին Ասիայում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1919)։
Հոկտեմբերյան Հեղափոխությունից հետո կարմիր բանակի շարքերում մասնակցել է սպիտակ գվարդիականների ու բասմաչների դեմ մարտերին և շարքային մարտիկից դարձել բանակի հատուկ բաժնի պետ։ Երկար տարիներ ծառայել է պետական անվտանգության մարմիններում, վարել պատասխանատու պաշտոններ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գործող բանակում եղել է դիվիզիայի հրամանատարի տեղակալ։ 1947 թվականից Սաթյանը, հասարակական կարգով, ակտիվ աշխատանք է տարել կուսակցական և խորհրդային մարմիններում։
Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 113)։ |