Ակիմ Սաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակիմ Սաթյան
Ծնվել է1899
ԾննդավայրՄեղրի
Մահացել է1968
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿուսակցությունԽՄԿԿ

Ակիմ Իվանի Սաթյան (1899, Մեղրի - 1968, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Միջին Ասիայում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1919)։

Հոկտեմբերյան Հեղափոխությունից հետո կարմիր բանակի շարքերում մասնակցել է սպիտակ գվարդիականների ու բասմաչների դեմ մարտերին և շարքային մարտիկից դարձել բանակի հատուկ բաժնի պետ։ Երկար տարիներ ծառայել է պետական անվտանգության մարմիններում, վարել պատասխանատու պաշտոններ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գործող բանակում եղել է դիվիզիայի հրամանատարի տեղակալ։ 1947 թվականից Սաթյանը, հասարակական կարգով, ակտիվ աշխատանք է տարել կուսակցական և խորհրդային մարմիններում։

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 113