Jump to content

Ակբա բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակբա բանկ
Изображение логотипа
Տեսակբանկ և ֆինանսական ինստիտուտ
Ընկերության տեսակԲաց բաժնետիրական ընկերություն
Հիմնադրված է1996
Գլխավոր անձինքՀակոբ Անդրեասյան (Գլխավոր գործադիր տնօրեն)
Արդյունաբերությունֆինանսական ծառայություններ
Ընդհանուր ակտիվներ311 մլրդ ֏ (դեկտեմբերի 31, 2017)[1]
ԿարգախոսՈգեշնչված ձեզնով
Կայքacba.am
ԲորսաՀՖԲACBA
 ACBA-Credit Agricole Bank Վիքիպահեստում

Ակբա բանկը Հայաստանում գործող ունիվերսալ բանկ է։ Բանկը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, բոլոր խոշոր քաղաքներում և ավաններում։ Բանկի մասնաճյուղերը թվով 63-ն են[2]։ Բանկի կենտրոնական գրասենյակը գտնվում է Երևանում։ Բանկի գործունեության հիմնական նպատակն է օժանդակել Հայաստանի տնտեսության, փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ու ամրապնդմանը։ Ակբա բանկը Հայաստանի խոշորագույն բանկերից է[3]։ Ներկայումս բանկը տրամադրում է բազմատեսակ ունիվերսալ բանկային ծառայություններ։ 2021 թվականին բանկը փոխել է կազմակերպաիրավական ձևն ու դարձել բաց բաժնետիրական ընկերություն, ինչպես նաև վերաբրենդավորվել և վերանվանվել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ[4]։

Կառավարման մարմիններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկի կառավարման մարմիններն են՝

  • Բաժնետերերի ընդհանուր ժողովը
  • Բանկի խորհուրդը
  • Բանկի գլխավոր գործադիր տնօրենը

Բաժնետերերի ընդհանուր ժողովը բանկի բարձրագույն կառավարման մարմինն է։ Բանկի խորհուրդն իրականացնում է բանկի գործունեության ընդհանուր ղեկավարումը։ Բանկի ընթացիկ ղեկավարումն իրականացնում է Գլխավոր գործադիր տնօրենը։

Մատուցած ծառայություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկն իրականացնում է Հայաստանի օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված գործառնություններ։ Բանկն ընդունում է ինչպես ժամկետային, այնպես էլ ցպահանջ ավանդներ, տրամադրում է սպառողական և առևտրային վարկեր, թողարկում և սպասարկում է պլաստիկ քարտեր, թողարկում է միջազգային առևտրի սպասարկման գործիքներ և այլն[5][6]։

Գյուղատնտեսական վարկերի ծավալներով Բանկն առաջին տեղում է՝ շուկայում ունենալով մոտ 52 տոկոս մասնաբաժին։

Բանկը և գյուղատնտեսությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկը գյուղատնտեսական վարկերի պորտֆելի մեծությամբ առաջինն է Հայաստանի բանկային համակարգում[փա՞ստ]։

Մասնաճյուղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխամաս

Բանկն ունի 63 մասնաճյուղ (ներառյալ Բանկի Կենտրոնական գրասենյակը), որոնցից 18-ը՝ Երևանում, մնացածը՝ Հայաստանի 10 մարզերում և ավելի քան 160 բանկոմատ Հայաստանի ամբողջ տարածքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.armbanks.am/en/2018/01/23/112217/
  2. «Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների հասցեները». www.acba.am. Վերցված է 2023 թ․ մարտի 22-ին.
  3. «Forbes-ը ներկայացրել է Հայաստանի 10 ամենահուսալի բանկերի վարկանիշային աղյուսակը - Armenianeconomy.com». armenianeconomy.com. Վերցված է 2023 թ․ մարտի 22-ին.
  4. «Ակբա․ նոր բրենդ՝ ոգեշնչված ու ոգեշնչող (Տեսանյութ)». www.acba.am. Վերցված է 2023 թ․ մարտի 22-ին.
  5. «Մեր մասին». www.acba.am. Վերցված է 2023 թ․ մարտի 22-ին.
  6. «Փոխարժեքների հաշվիչ». www.acba.am. Վերցված է 2023 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]