Ալյասկայի գայլերը ունեն 100-150 սմ մարմնի երկարություն (առանց պոչի)։ Մարմնի բարձրությունը 55-80 սմ է իսկ քաշը 35-80 կգ։
Այս գայլերը ապրում են 12-17 տարի։
Ալյասկայի գայլերը ապրում են ոհմակներով։ Ոհմակը սովորաբար շատ մեծ չէ՝ ծնողները և ձագերը։ Եթե ոհմակում կան մի քանի հասուն գայլեր, նրանք բոլորը մասնակցում են փոքրիկների դաստիարակությանը։
Ալյասկայի գայլի հղիությունը տևում է 61-63 օր և սովորաբան ծնվում են 3-5 ձագեր։
Ալյասկայի գայլերը սովորաբան միայնակ կյանք չեն վարում, քանի որ հյուսիսային վայրերում որսալը բավական դժվար է և միայնակ գայլը չի կարող որսալ մեծ կենդանիներ։
Մայր գայլը մնում է ձագերի հետ, իսկ հայր գայլը գնում է որսի (մյուս անդամների հետ միասին եթե նրանք կան)։ Որսը կարող է տևել մի քանի օր։
Հիմնականում այս գայլերը որսում են հյուսիսային ոչխարներ և հյուսիսային եղջերուներ։
Երբ գայլերը որսում են հյուսիսային ոչխարներին, այս վերջինները հաճախ պաշտպանում են ավելի թույլերին նրանց կողքը շրջան կազմելով։ Գայլերը աշխատում են շրջանը ցրել վախեցնելով պաշտպանող ոչխարներին։ Վախեցած կենդանիները ետ են քաշվում և գայլերը կարողանում են բռնել թույլերին։